Հա

Ազգային

Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իրանը, որ դեռ նախորդ տարի կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթ ձեռք բերելու համար միացել էր միջազգային իր գործընկերների հետ բանակցութիւնների ծաւալման պլանին, Առողջապահութեան նախարարութեան բուժման հարցերով տեղակալ դոկտ. Ղասեմ Ջան Բաբայիի խօսքով, շարունակում է բանակցութիւնների ծաւալման նախաձեռնութիւնը` ձեռք բերելու տարբեր արտադրողների արտադրած պատւաստանիւթը, մինչեւ տեղական արտադրութեան պատւաստանիւթի հասանելիութեան զանգւածային ապահովումը:

Published in Իրան

Կորոնավիիրուսի 4-րդ ալիքի բռնկման ֆոնին՝ երէկ ապրիլի 13-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անակնկալ այց է կատարել Թեհրանի «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան:

Published in Թեհրան

Ծանօթացայ Մինսկի խմբի համանախագահների նոր յայտարարութեանը: Դետալներին կանդրադառնամ յետոյ, քանի որ տողատակերն ու մեսիջները աներեւակայելի շատ են: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտութեան կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքոյ որքան հնարաւոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը, ասւում է միջնորդների համատեղ յայտարարութեան մէջ:

Published in Միջազգային

Ապրիլի 12-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնեաուն յայտարարութիւն է տարածել, ըստ որի` ղարաբաղեան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննութեան աւարտից յետոյ, կանադական կառավարութիւնը դադարեցնում է կանադական ռազմական արտադրանքի եւ տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։

Published in Հայ Դատ

Մինչ այժմ 5 երկիր կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի գնման յայտ են ներկայացրել: Այս մասին յայտարարել է ԱՆ Սննդամթերքի եւ դեղորայքի կազմակերպութեան խօսնակ Քիանուշ Ջահանփուրը:

Published in Իրան

Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի չորրորդ համարը: Աւանդոյթից չշեղւելով, պաշտօնաթերթի այս համարում ևս կարմիր թելի պէս անցնում է հայոց մեծ ողբերգութեան թեման: Թերեւս այս տարի հայութիւնը աւելի մեծ յուզախռովութիւն կապրի 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանութիւնը վերյիշելով, քանի որ դժբախտ առիթն ունեցաւ իր մաշկի վրայ զգալու թուրքական վայրագութիւնը, հայրենակիցների եւ հայրենի տարածքների կորստի ցաւը:

ՀՀ քաղաքական իշխանութիւնը հայրենասիրութեան հետ անգամ եզր չունի։ Նրա համար հայրենիքն ու տարածքը նոյնն են։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գրող, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական վիճակին:

Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021 10:55

Փաշինեանի թշնամին

Կը վերադառնամ նոյն կենսական հարցին ըսելու համար, որ թեկնածու Փաշինեանը արդէն իսկ կը խօսի բաց քարտերով, երբ հանգամանօրէն կը պարզէ Արագածոտնի ընտրողներուն «թշնամի»-ի իր տեսութիւնը։ Եւ անշուշտ վազնիվազ իրեն կը հետեւին իր երկսեռ յանկերգողները՝ ամէն օր հայ-թրքական մերձեցման նոր գոհար մը մատուցելով հանրութեան։

Վերջերս թուրք երիտասարդներու կողմէ երաժշտական ձեռնարկ մը տեղի ունեցած է հայոց Մակարայ Վանքի շրջափակէն ներս, որ կը գտնուի Կիպրոսի Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած բաժնին մէջ: Ձեռնարկին յաջորդած է կրօնական վայրի ոչ-վայել խնճոյք:

Published in Սփիւռք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։