MENU
Այսօր` 2021 թ․ ապրիլի 23-ին, Ջահերով երթն ունենալու է յատուկ նշանակութիւն։
Այսօր Ջահերով երթը կայանալու է ի յիշատակ 1500000 + 5000 նահատակների։
Ադրբեջանի բռնապետին խստօրէն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատւութեան հետ. մարդկութեան պատմութեան գրեթէ բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։
«Լուրեր․com»-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան օրւան ընդառաջ զրուցել է Եւրոպայում գործունէութիւն ծաւալող դաշնակցական, քաղաքական եւ հասարակական գործիչ Հրաչ Վարժապետեանի հետ՝ պարզելու, թէ ինչպիսի՞ կարծիք ունի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման հետեւանքների, իշխանութիւնների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերեալ։
Մենք գործ ունենք ծրագրւած գործողութեան հետ։ Այս մասին «Հայաստանը եւ Թուրքիան Հարաւային Կովկասում. իրողութիւններ եւ ռիսկեր» խորագրով խորհրդաժողովից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով իշխանութեան կողմից օրակարգ մտցւած Թուրքիայի հետ երկխօսելու հարցին։
Թուրքիայի հետ բարեկամութեան, ջերմ յարաբերութիւններ հաստատելու մասին պետական տարբեր պաշտօնեաների կողմից շրջանառւող թեզերը նպատակ ունեն թուլացնելու մեր հասարակութեան դիմադրութիւնը։ Այս մասին «Հայաստանը եւ Թուրքիան Հարաւային Կովկասում. իրողութիւններ եւ ռիսկեր» խորագրով խորհրդաժողովից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասաց թուրքագէտ, ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը։
Սիրելի՛ Սիմոն,
Գիտեմ, տեսնելով ձեռագիրս՝ պիտի խռովես հոգով: Նժդեհը կենդանի՞, հաւատա՞լ:
- Այո՛, ձայնս գալիս է ոչ թէ գերեզմանից, այլ՝ բանտից, ուր ինձ վիճակւած է ապրել կեանքն ու մահը իրար խառնած, անտրտունջ, քանզի սեփական ձեռքով ես հարթեցի իմ զնդանի ճամբան՝ հաստատելով Արեւելքի հին խօսքը, թէ ամէն մարդ ինքն է կառուցում իր բանտը:
Սողոմոն Թեհլիրեանը1 (1896 թ. ապրիլի 2-1960 թ. մայիսի 23) իրաւամբ Յատուկ գործի2 («Նեմեսիս» գործողութեան) ամենայայտնի դէմքն է: Դա պայմանաւորւած է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախը Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած ամենայայտնի ոճրագործն էր՝ Թալէաթը, այլեւ նրա դատավարութեան` հասարակական լայն հնչեղութիւն ունենալու փաստով: Յաճախ «Նեմեսիս» գործողութիւնը հանրութեան շրջանում անձնաւորւում է հէնց նրա կերպարով:
Հայոց Ցեղասպանութեանն ու թուրքերի պատասխանատւութեան հարցին նւիրւած թուրք պրոֆեսոր, տասը գրքի հեղինակ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գիրքը թարգմանւել է հայերէն։