Հա

Ազգային

Items filtered by date: Հինգշաբթի, 06 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ) դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահւող անձանց, կալանաւորւածներին, ինչպէս նաեւ օպերատիւօրէն իրականացնել աճիւնների փոխանակման գործընթացը: 

Published in Միջազգային
Հինգշաբթի, 06 Մայիսի 2021 10:10

Հանդիպում Արցախի երիտասարդների հետ

Օրերս Արցախում էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը եւ Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը, ովքեր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ հանդիպում են ունեցել Արցախի երիտասարդների հետ:

Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խօսքով՝ չնայած Բաքուն նախկինում մերժել է Մինսկի խմբի հետ շփումը,  Ռուսաստանը շարունակում է պահպանել իր մասնակցութիւնը դրան ՝ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ գործողութիւնն էլ աւելի օրինականացնելու համար։

Published in Միջազգային

Լոնդոնի «Չելսի»-ն դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխաւորած թիմը Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ի հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում առաւելութեան հասաւ 2։0 հաշւով։

Published in Մարզական

Սա լաւ առիթ է, որ դուք հնչեցնէք՝ ինչ հիմնական դժւարութիւններ կան, որոնք մենք կարող ենք ներկայացնել եւ գնալ այդ խնդիրների լուծման հետեւից․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Հայաստան տեղափոխւած մեր հայրենակիցների հետ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի նախաձեռնութեամբ տեղի ունեցած հանդիպմանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը յայտարարութիւն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւնը, որում նա նշել էր, որ ինքը նախկին նախագահներին առաջարկել է դաշինքով հանդէս գալ ընտրութիւններին։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի յայտարարութեանը, որտեղ նա անդրադարձել է երէկ հայ ռազմագերիների վերադարձին: 

Published in Հայ Դատ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակը յայտարարութիւն է տարածել՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի՝ նախագահներին ուղղւած դաշինքով հանդէս գալու առաջարկին։

Ողջ հայութեան պարտքն է գիտակցել, որ Փաշինեանի վարչախմբի վերարտադրութիւնը Հայաստանի եւ Արցախի համար շատ աւելի վտանգաւոր է, քան նոյնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարաւոր կամ ենթադրեալ սպառնալիքները։ Այս մասին ilur.am-ում հրապարակւած յօդւածում յայտնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը:  

Էջ 2, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։