Հա

Ազգային

Items filtered by date: Չորեքշաբթի, 16 Յունիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Նիկոլ Փաշինեանի հոգեւոր ու հոգեկան առողջութեան համար պէտք է շարունակ աղօթել ու գործել, որ նա հեռանայ իշխանութիւնից եւ հնարաւոր առանձնութեան մէջ յաղթահարի իր ներքին ողբերգութիւնը եւ հոգեբանական, ես կասէի՝ հոգեւոր ճգնաժամը: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը։

«Իրաւունք»-ը գրում է. ««Սաղմոսերգու» ԺՊ Փաշինեանը վերջին օրերին կտրուկ փոխել է իր հռետորաբանութիւնը՝ վարդապետից վերածւելով կրօնական ագրեսիւ քարոզչի: Այս էլ որերորդ անգամ է նա պետական ռեսուրսների անխնայ օգտագործմամբ՝ քարո­զարշաւը համալրում է «հոգեւոր» քարոզչութեամբ: Փաշինեանին հիմա էլ խան­գարում է եկեղեցին, նա լուրջ մեղադրանքներ էր հնչեցնում եկեղեցու հասցէին, կարծես թէ, երկրի ղեկավարը այլ մարդ է, իսկ ինքն էլ բողոքում էր եկեղեցուց՝ աոանց որեւէ փաստերի եկեղեցուն տեղաւորելով «էլիտաների» շարքերում:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը G-7-ի կողմից տուժող եւ մեղաւոր կողմերի հաւասարեցումը բնութագրել է որպէս քաղաքական շարժառիթներով, սխալ մօտեցում, եւ կոչ է արել ՆԱՏՕ-ին եւ G-7-ին հաւատարիմ մնալ միջազգային իրաւունքին:

Published in Իրան

«Մեր երկիրը գտնւում է ճգնաժամի մէջ, եւ դուք դա լաւ գիտէք։ Նաեւ գիտէք դրա մեղաւորին, էս ամէն ինչի պատճառը։ Այսօր Հայաստանին պէտք է ազգային իշխանութիւն, որը կը ստեղծի ազգային պետութիւն։ Միայն ազգային իշխանութիւնն է, որ վերջ կը դնի այս պառակտմանը, ատելութեանը, թշնամանքին եւ կը համախմբի հայ ժողովրդի ներուժը եւ երկիրը կը տանի զարգացման»,- արտաշատցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի՝ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Ես 30 տարի եղել եմ այն իրադարձութիւնների կենտրոնում, որը վերաբերում էր մեր ժողովրդի ճակատագրին, ընթացքում զբաղեցրել եմ բարձրաստիճան պաշտօններ եւ աշխատանքի բերումով տիրապետում եմ հսկայական թւով գաղտնի տեղեկատւութեան։ Յունիսի 15-ին, Արարատի մարզում լրագրողների հետ հանդիպմանն այսպէս ասաց ՀՀ երրորդ նախագահ, «Պատիւ ունեմ» դաշինքի առաջնորդ Սերժ Սարգսեանը:

Եւրօ-2020-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումներն աւարտւեցին:

Ուշադրութեան կենտրոնում էր մահւան՝ F խումբը, որի հանդիպումների շարքը բացեց Բուդապեշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա դիմակայութիւնը: 

Published in Մարզական
Չորեքշաբթի, 16 Յունիսի 2021 08:10

Առաքելութիւնը կատարւած է. Իրան-Իրաք՝ 1:0

Ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականը նւաճեց 2022 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական յաջորդ փուլի ուղեգիր:

Published in Մարզական
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։