MENU
«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամեանն անդրադարձել է ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրեանի հարցազրոյցին. «ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրեանի՝ Փաշինեանի վերաբերեալ հնչեցրած մեկնաբանութիւնները հաղորդում էին յանցագործութեան մասին։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխաւորող Ռոբերտ Քոչարեանը եւ «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանն երէկ՝ մայիսի 31-ին Գիւմրիում հանդիպեցին Շիրակի մարզի բնակիչների եւ շտաբերի աշխատակիցների հետ։
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի միջոցառումները երկրորդ տարւայ համար իրականացւեցին համացանցային հարթակներում:
Արցախեան պատերազմի ազատամարտիկ, զինւորական բժիշկ, վիրաբոյժ Տարօն Տօնոյեանը հրաժարւել է Հայաստանի նախագահի շքանշանից։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը երէկ՝ մայիսի 31-ին հանդիպել է իրաւաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրաւապահների հետ:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով աւելի վաղ տարածւած տեղեկութեանը, որ Աբովեանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճիւղում պոլիէթիլենային տոպրակների մէջ հարիւրաւոր զինւորների մարմիններ են պահւում: Նա հրապարակել է տարածւած լուսանկարները եւ գրել՝ այս տեսարանը տեսնելուց յետոյ էլ ո՞վ կուզենայ կեանքը զոհել յանուն հայրենիքի:
Շաբաթ, 29 մայիսի 2021 թ.-ի երեկոյեան Ղօմի կրօնների, տոհմերի, կրօնական հարանւանութիւնների կազմակերպութեան հրաւէրով ու Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի տնօրինութեամբ «Ընտրութիւններ առաւելագոյն մանակցութիւն» թեմայով վեբինարին մասնակցեց ազգային առաջնորդարանի Հանրային կապի հոգեւոր խորհրդատու արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանսը։
Մեր համաքաղաքացիներին, համագիւղացիներին, հարազատներին, քոյրերին, եղբայրներին պէտք է բացատրենք իրավիճակի լրջութիւնը։ Այս մասին Արարատի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:
Աբովեանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճիւղում փորձաքննւած եւ նոյնականացւած մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակաւորապէս պահւել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային յարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկութիւն են յայտնել: Այս մասին ասւած է ՀՀ առողջապահութեան նախարարութեան պարզաբանման մէջ:
«Յիմարի մէկն ա Նիկոլ Փաշինեանը, ապուշ, ստախօս... ի՞նչ ձեւ արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լէյտենանտ Տիրան Խաչատրեանի արձագանքը Փաշինեանի յայտարարութեանը, թէ որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։