Հա

Ազգային

Items filtered by date: Կիրակի, 20 Յունիսի 2021 - Ալիք օրաթերթ

«Պատիւ ունեմ» դաշինքի` վարչապետի թեկնածու Արթուր Վանեցեանը քւէարկեց Հ. Հայրապետեանի անւան թիւ 78 դպրոցում տեղակայւած 4/35 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրոյցում նա նշեց, որ սրանք ընտրութիւններ են՝ յանուն Հայաստանի լինելու եւ չլինելու եւ ընդգծեց՝ ընտրել է յանուն բարեկեցիկ ու ապահով Հայաստանի, յանուն Արցախի ու Հայաստանի ապագայի:

Առաջին հերթին դա օրէնքի կոպիտ խախտում է. քաղաքում տեղադրւսծ են հազարաւոր տեսախցիկներ, արդէն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի յայտնաբերւած, թէ ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արւում է իշխանութեան կողմից կամ իրենց ուղղորդմամբ: Այս մասին, այսօր՝ յունիսի 20-ին, քւէարկութիւնից յետոյ լրագրողների հետ զարոյցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ անդրադառնալով այսօր Երեւանի փողոցներում յայտնւած «Հայաստան» դաշինքի դէմ հակաքարոզչութիւն պրունակող թռուցիկներին:

Հեղինակաւոր Deutsche Welle գերմանական միջազգային հեռուստառադիոընկերութիւնն անդրադարձել է այսօր ՀՀ-ում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին` նշելով, որ դրանց անցակցման հիմնական պատճառն Արցախեան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտութիւնն է: Աղբիւրը նկատում է, որ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ստորագրւած եռակողմ յայտարարութիւնը հայ հասարակութեան մի զգալի մասը ընկալել է որպէս կապիտուլեացիա:

Published in Միջազգային

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխաւորող Ռոբերտ Քոչարեանը քւէարկեց 7/3 տեղամասում (հասցէ՝ Երեւան, Բաշինջաղեան փող. 2-րդ նրբ., 4, թիւ 47 մանկապարտէզ): Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ՝ Բելլա Քոչարեանի հետ: Լրագրողների հետ զրոյցում Ռոբերտ Քոչարեանը նշեց, որ այսօր քւէարկել է յանուն արժանապատիւ խաղաղութեան ու տնտեսական վերելքի:

Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակին ուղղւած իր նամակում կարեւորել է Մոսկւայի եւ հակառակ ուղղութիւններով չւերթների դադարեցման անհրաժեշտութեան մասին:

Published in Իրան

Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Էս ընտրութիւնները սպառնում են դառնալ մեր երկրի ամենախայտառակ ընտրութիւններից մէկը: Օրը դեռ նոր է սկսւել, բայց մամուլն արդէն հեղեղւած է տարատեսակ խախտումների մասին:

Ընտրութիւնների վերահսկման կոմիտէն յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Երէկ Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» եւ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ՝ լռութեան օրւայ կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշւած պատասխանատւութեան միջոցը նախընտրական քարոզչութեան շրջանում կիրառւել է միայն այդ կուսակցութեան նկատմամբ։

Սպահանի հայոց թեմի ժողովականութեան, հայ համայնքի եւ անձամբ իմ անունից ջերմօրէն շնորհաւորում եմ Ձերդ գերազանցութեան, Երկրի մեծարգոյ հոգեւոր առաջնորդ Սէյէդ Ալի Խամենէիին եւ Իրանի ժողովրդին՝ Իրանի 13-րդ նախագահական ընտրութիւններում Ձեր արձանագրած յաղթանակի կապակցութեամբ:

Published in Նոր Ջուղա

Սոյն թւականի յունիսի 18-ին կայացել է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնած «Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցոյթին եւ եզրափակիչ արարողութեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։