Հա

Ազգային

Items filtered by date: Երեքշաբթի, 22 Յունիսի 2021 - Ալիք օրաթերթ
Երեքշաբթի, 22 Յունիսի 2021 11:50

Կործանւելիս չանիծես

2018 թւականին ու դրանից յետոյ Հայաստանում հռչակւեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստւածութիւններն ու աւերումները կատարւեցին ժողովրդի անունից ու ժողովրդին յղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնւող այն զեղումները, թէ «ժողովուրդն իմաստուն է» եւ «ժողովուրդը չի սխալւում»։

Քւէարկութիւնից մի քանի օր առաջ 124 մտաւորական հանդէս էր եկել «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով, թէ պետութիւնը լրջագոյն մարտահրաւէրների առաջ է, իսկ իշխող վարչախումբն իրականացնում է ազգակործան քաղաքականութիւն:

Կոչին միացած մտաւորականներից մէկի՝ բանաստեղծ Յուսիկ Արայի կարծիքով՝ վաղւայ օրը մթութեան մէջ է: Ըստ նրա՝ վաղը մեր երեխաները մեզ չեն ներելու:

«Պատիւ ունեմ» դաշինքը յայտարարութիւն է տարածել, որում ասւած է.

Կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմէջ նւազում է, յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը: 

Published in Հասարակական
Երեքշաբթի, 22 Յունիսի 2021 11:00

Մետրօ երիտասարդական

Published in Օրւայ նկար

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների մոնիտորինգի արդիւնքներով միջազգային դիտորդական առաքելութիւնը յունիսի 21-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց իր նախնական յետընտրական յայտարարութիւնը: Դիտորդները նշել են, որ ընտրութիւնները հիմնականում պատշաճ են անցկացւել, սակայն որոշ էական մտահոգութիւններ, այնուամենայնիւ, առկայ են:

Հայաստանի պատմութեան մէջ դեռեւս երբեք ընտրութիւններով իշխանութիւն չի փոխւել, այս մասին գիտէին բոլոր քաղաքական ուժերը, եւ ծանօթ լինելով այս իշխանութեան հոգեբանութիւնը՝ պիտի պարզ լինէր, որ եթէ իրենք վստահ չլինէին, որ չեն կորցնի այդ իշխանութիւնը, արտահերթ ընտրութիւն չէին նշանակի, այլ ուժայիններով կը պահէին այն. շատերը հարցնում էին տարբեր ընդդիմադիրների, թէ կոալիցիա չե՞ն կազմելու իշխանութեան հետ, մինչդեռ ՔՊ-ն կազմեց բացարձակ մեծամասնութիւն:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երէկ յայտնի դարձաւ, որ ընդդիմութիւնը Սահմանադրական դատարանում կը վիճարկի ընտրութիւնների արդիւնքները, քանի որ հիմնաւոր կասկածներ ունեն, որ վարչական ռեսուրս է կիրառւել, եւ կարծում են, որ վարչական լծակների օգտագործման դէպքերն էական ազդեցութիւն են ունեցել ընտրութիւնների արդիւնքների վրայ։

«Փաստ»-ը գրում է. «Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից յետոյ ինտենսիւ շարունակութիւն է ստանում հանրութեան տարբեր շերտերի որակումներ տալը: Իրականում ի՞նչ ցոյց տւեցին այս ընտրութիւնները: Նախ՝ Նիկոլ Փաշինեանը «յաջողեց» լուծել իր համար ամենակարեւոր խնդիրներից մէկը. նա կապիտուլեացիայի, հազարաւոր զոհերի, կորսւած տարածքների իր, բացառապէս իր մեղաւորութիւնը Հայաստանի քաղաքացիների 20-25 տոկոսի միջոցով «54 տոկոս» փաթեթաւորմամբ բարդեց «ժողովրդի» վրայ: Ինչո՞ւ 20-25 տոկոս:

Սա լինելու է Նիկոլ Փաշինեանի պիւռոսեան յաղթանակը, եւ մենք չենք ընդունում ընտրութիւնների արդիւնքները, քանի որ այդ դէպքում կունենանք Հայաստան, որի խնդիրները կը մնան չլուծւած, հասարակութիւնը կը շարունակի գտնւել պառակտման վիճակում։ Այս մասին «TALK TIME» հաղորդման եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։