Հա

Ազգային

Items filtered by date: Հինգշաբթի, 22 Յուլիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Նիկոլ Փաշինեանն այսօր կառավարութեան նիստում շնորհաւորեց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առթիւ եւ կառուցողական աշխատանքի կոչ արեց:

Հինգշաբթի, 22 Յուլիսի 2021 18:55

Չհասկացանք

Տարբեր, այդ թւում արտասահմանյան, ԲՈՒՀ-երում դասերը սերտած, միջազգային սեմինարներում մասնակցած եւ տրւած կուրսերն անգիր արած «գերազանցիկ մասնագէտներն» այսօր ղեկավարում են Հայաստանի կարեւոր գերատեսչութիւնները, կամ «անկախ» փորձագէտի անւան տակ «լրջագոյն» վերլուծութիւններ անում եւ խորհուրդներ տալիս իրենց պաշտելի իշխանութեանը։

Ես այսօր ստիպւած եմ նոյն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկայ է, եւ մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հաւատացել ենք եւ որեւէ կերպ նրան օգնել ենք. ուղիղ եթերում յայտարարել է մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը՝ անդրադառնալով հրեայ բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացայայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:

Տեղի է ունեցել ԿԸՅ նիստը, որտեղ կազմւել է արձանագրութիւն ԱԺ պատգամաւորներ գրանցելու եւ մանդատներ տալու մասին։

Անկախ այն հանգամանքից, թէ Վաղարշակ Յարութիւնեանին նոր պաշտօն կը տան, թէ ուղղակի տուն կուղարկեն, դա որեւէ ձեւով չի նւազեցնում նրա պատասխանատւութիւնը Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերում ադրբեջանական զօրքերի անարգել ներխուժման համար։

Գիտէք, ես հիմա ոչնչից չեմ զարմանայ, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն ամէնը ինչ եղաւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ, այո նախապառտրաստւում է հէնց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պէտք է խաչ քաշել Ղարաբաղի վրայ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երէկ աւարտւեց Կենտրոնական ընտրական յանձնաժողովում պատգամաւորութեան թեկնածուների կողմից մանդատներից հրաժարւելու գործընթացը։

«Երասխում կրակում են, որովհետեւ Ադրբեջանի իշխանութիւնն այդ հատւածում իրականացնում է սահմանազատման գործընթաց, եւ երկու շաբաթւայ ընթացքում Երասխում սահմանների փոփոխութիւն կը լինի, այսինքն՝ Ադրբեջանն իր խնդիրները կը կատարի, միգուցէ նաեւ առանց կրակոցների»: Այս մասին 24 TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի նախկին պետ, նախկին գլխաւոր ռազմական տեսուչ Մովսէս Յակոբեանը։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում գործող իշխանութիւնների վարքագծից ակնյայտ է դառնում, որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական կուրսում լուրջ վերադասաւորումներ են սպասւում, աւելին՝ իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում այդ մասին եթէ ոչ բացայայտ ասելու, ապա բաւականին պարզ ակնարկելու։ 

«Հայաստան» դաշինքի ղեկավար եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը երէկ հարցազրոյց է տւել 3 հեռուստաընկերութիւնների ներկայացուցիչներին: Հարցազրոյցի ընթացքում Ռոբերտ Քոչարեանը անդրադարձել է սահմանային իրավիճակին եւ ընդգծել, որ Երասխում տիրող դէպքերից յետոյ կարծես, թէ մոռացութեան են տրւել միւս խնդիրները:

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։