Հա

Ազգային

Items filtered by date: Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021 13:30

23 սեպտեմբերի 2021

Published in PDF

ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ յանձնախումբն աշխատում է, որպէսզի հայ ռազմագերիներին վերադարձնելու եւ Ադրբեջանի յանցագործութիւնների մասին զեկոյց կազմելու պահանջով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած նախագիծը Սենատում եւս նոյնութեամբ ընդունւի, որպէսզի հակասութիւն չլինի եւ դա դառնայ ԱՄՆ օրէնսդիր իշխանութեան դիրքորոշումը, որը պէտք է հաշւի առնի ԱՄՆ գործադիր իշխանութիւնը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երէկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի եւ Թոնի Քարդենասի կողմից առաջարկւած օրէնսդրական փոփոխութիւնները, որով Ադրբեջանից պահանջւում է անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպէս նաեւ քննութեան ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական յանցագործութիւնների դէպքերը։

Published in Հայ Դատ

Իրանում պարտադրեալ պատերազմի տարիների մեծարման՝ «Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ» մշակութային միջոցառումների մեկնարկի եւ «Նահատակ՝ Սոլէյմանիի գրականութեան» փառատօնի շրջագծում, այսօր իւրայատուկ համերգ է իրականանալու Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ղեկավարութեամբ՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի:

Published in Մշակոյթ

Չորեքշաμթի, 22 սեպտեմμերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, որը շրջաններին տւած իր այցելութեան սկզբում Թաւրիզ էր ժամանել:

Published in Ատրպատական

Կոորդինատներ եւ քարտէզ չկայ ո՛չ Վարչատարածքային բաժանման մասին օրէնքի նախագծում, չկայ օրէնսդրական փաթեթում, չկայ ԱԺ ընդունած փաստաթղթերում, չկայ դրա հիման վրայ ընդունած քարտէզ որեւէ մարմնի կողմից, կայ օրէնք, որն ասել է՝ սա Հայաստան է, սա Ադրբեջան է, սա՝ Արցախի հարցն է, բայց գիծը որտեղ է՝ այստե՞ղ է, թէ՞ մի քիչ վերեւ կամ ներքեւ է, չկայ, հետեւաբար այդ հարցերը պէտք է քննարկման դառնան՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց միջազգային իրաւունքի մասնագէտ Արամ Օրբէլեանը:

«Իրանի քրիստոնեայ համայնքը պաշտպանութեան գործում վարւեց այնպէս, որ գովասանքի է արժանի: Իրանահայութիւնը 8-ամեայ պարտադրեալ պատերազմին աւելի շատ նահատակ է նւիրել երկրի պաշտպանութեանը, քան որեւէ այլ համայնք ու մարզ՝ ունեցած բնակչութեան առումներով»,- յաւելեց գեներալը Պարտադրեալ պատերազմի (Ինքնապաշտպանութեան շաբաթ) իրանահայ նահատակներին նւիրւած միջոցառմանը, որը տեղի էր ունենում չորեքշաբթի, սեպտ. 22-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում:

Published in Թեհրան

Ֆրանսայի ամէնէն հեղինակաւոր թերթերէն «Լը Մոնտ»-էն եւ «Լը Մոնտ Տիփլոմաթիք»-էն կատարուած այս համադրումը լաւագոյնս կը բացայայտէ պաշտօնական Թուրքիոյ եւ թալեպաններու համագործակցութիւնն ու Անգարայի տարածաշրջանային ախորժակը: Առ այդ հայ քաղաքական միտքը առնուազն զգուշաւորութեամբ պարտի հետեւիլ տակաւին խմորուող, բայց սրընթաց զարգացում ապրող նոր կացութեան: 

Published in Միջազգային
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։