MENU
Հաշւած ժամեր ու ահա 2022 թւականը կը դառնայ պատմութիւն, որը նախորդող թւականների նման գնահատւելու է գալիք սերունդների եւ անխուսափելիօրէն՝ անաչառ պատմաբանի կողմից։
«Ալիքօնլայն»-ը շնորհաւորում է իր բոլոր ընթերցողներին ու համայն հայութեանը` Ամանորի ու Սուրբ Ծննդեան տօների առիթով:
Այսօր ազգովին մեր պատմութիւնը կարդալիս, մեր կեանքը քննելիս մի կողմից հպարտութեան զգացումով մեր կուրծքը ուռում է եւ միւս կողմից ի տես այսօրւայ անբաղձալի ու անորոշ վիճակի մեր աչքերը մի կողմից դառն արցունքներով ու ամօթխած նայւածքներով միւս կողմից ապագայի վառ յոյսով ենք նայում միմեանց եւ շրջապատին։ Անցեալին էլ մեր ժողովուրդը դիմակայեց մահ ու աւեր, դժւարութիւն ու ցեղասպանութիւն, հայրենազրկում։ Սակայն նոյն ժողովուրդը կարողացաւ յաղթահարել այդ բոլորը իր քրիստոնէական հաւատքով, աննկում կամքով։
Արդարութի՞ւն… ումի՞ց, անարդար աշխարհի՞ց: Կրօնները երբ շեշտում են Աստծու համատարած արդարութեան մասին, ոմանց համար դա ցնորք է համարւում: Սակայն խորքային քննութեամբ պիտի յայտնաբերել բացարձակ ճշմարտութիւնը վերոնշեալ հաստատման, թէ այն աչքի մէջ ցանւած փոշի չէ՛, ո՛չ էլ խաբկանք, այլ մարդկութեան համար երկնատուր բացառիկ պարգեւ, եւ մի շնորհք, որի խոր ծարաւով է տառապում աշխարհն այս համայն:
Մերօրեայ ընթացքը կարծէք մեզ յուշում է նոյն վիճակը. եռամեայ վտանգաւոր նիրհից զարթնելու համար մենք եւս կարիքն ունենք զարթուցիչ անձերի կամ առիթների: Պատեհ առիթներ կամ բարեսէր անձինք կարող են անպակաս լինել մեր շրջապատի մէջ, սակայն վտանգը նիրհելու գայթակղեցուցիչ շարունակութեան մէջ է կայանում: Մատի մի հպման նման անգիտակից երկարաձգումը կարող է առաջնորդել երկրորդին ու երրորդին, որոնց կրկնութիւնը մեզ ի վերջոյ անխուսափելիօրէն յանգեցնելու է կործանման:
ՀԱՏԻՍ - Գլխում պահւող յիշողութիւնները յաճախ ժամացոյցի սլաքների պէս են վարւում մարդու հետ: Նոյնիսկ եթէ էջ կայ, որը մոռացութեան է մատնւել, դարձեալ չաշխատող ժամացոյցի պէս օրւայ ընթացքում երկու անգամ ճիշտ ժամն է կարող ցոյց տալ: Այնպէս, որ յիշողութիւններից փախչող գլուխը իրեն է խաբում միայն:
Սաուդական Արաբիայի «Ալ Նասր» ակումբը ներկայացրեց թիմի նորեկ, Պորտուգալիայի հաւաքականի 37-ամեայ յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին։
Սուրբ Ծննդեան աւագ տօների շարքին է դասւում Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի հայոց թեմում, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի կողմից յայատարարւեց, որպէս Սարկաւագաց, Դպրաց եւ Երգեցիկ խմբերի տօն։