Հա

Ազգային

Items filtered by date: Ուրբաթ, 18 Փետրւարի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Ուրբաթ, 18 Փետրւարի 2022 19:03

Անկախութեան սաղմը

1988 թ. փետրւարի 13-ից ԼՂԻՄ-ի շրջկենտրոններում եւ Ստեփանակերտ քաղաքում սկսւեցին զանգւածային ցոյցեր եւ հանրահաւաքներ՝ պահանջելով Արցախի միացումը մայրհայրենիքին: Ժողովրդի պոռթկմանը իրաւական լուծում տրւեց փետրւարի 20-ին: 1988 թ. փետրւարի 20-ին, ադրբեջանական ճնշումներին հակառակ, ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը գումարւեց, որի արդիւնքում որոշում ընդունւեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապէս ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ձգտումները եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Published in Գաղափարական
Ուրբաթ, 18 Փետրւարի 2022 13:50

Փետրւարեան անկրկնելի պոռթկումը

1921 թ. Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեանը յաջորդած հարիւր տարիների ընթացքում, մասնաւորապէս՝ մինչեւ նախորդ դարի կէսերը, երբ դեռեւս ողջ էին ապստամբութեան առաջնորդներից ոմանք (Ս. Վրացեան, Բաշգառնեցի Մարտիրոս, Կ. Սասունի եւ ուրիշներ), եւ 1990-ից յետոյ, երբ հայ ժողովուրդը վերանւաճեց իր անկախութիւնը, այդ յիրաւի նշանաւոր, պատմական իրադարձութեան մասին յաճախ է գրւել, սակայն սխալւած չենք լինի, եթէ ասենք, որ մինչեւ օրս էլ այն մնում է ըստ արժանւոյն չգնահատւած: Մենք նկատի ունենք՝ պետականօրէն տրւող գնահատականը, որը դեռեւս չի հնչել Հայաստանի անկախ հանրապետութեան որեւէ իշխանական վարչակազմի կողմից:

Published in Գաղափարական

Երկրամասի բնակչութեան բացարձակ մեծամասնութեան կամքն ու ցանկութիւնն արտայայտող փետրւարի 20-ի որոշման արդիւնքում Արցախն իրաւամբ դարձաւ համայն հայութեան հպարտութեան եւ ազգային զարթօնքի խորհրդանիշ: Ղարաբաղեան շարժման ալիքը տարածւեց ամբողջ աշխարհում եւ հայութեան բոլոր հատւածների կազմակերպւած պայքարի արդիւնքում անցեալ դարի 90-ական թւականների սկզբին կազմաւորւեցին հայկական երկու հանրապետութիւնները:

Օրակարգում ընդգրկւած էին առաջին ընթերցմամբ ընդունւած «Արցախի Հանրապետութեան բռնազաւթւած տարածքների մասին», «Քաղաքացիական օրէնսգրքում լրացում կատարելու մասին» օրէնքների նախագծերի փաթեթի եւ Ազգային ժողովի խմբակցութիւնների նախաձեռնութեամբ ներկայացւած Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը՝ Արցախի վերածննդի օրւայ կապակցութեամբ։

Ազատագրական շարժման պատմութեան կամ ընդհանրապէս մեր ժամանակակից պատմութեան շրջադարձային իրադարձութիւններու նշումի այժմէականացման փորձը օրինաչափ է հայ հրապարակագրութեան մէջ: Միշտ չէ, որ կարելի կ՛ըլլայ հարազատ աղերսներ գտնել պատմական եւ ժամանակակից իրադարձութիւններու խորհուրդներուն միջեւ:

Ուրբաթ, 18 Փետրւարի 2022 13:30

Արցախի շարժման մոլուցքով

34 տարի առաջ էր, այս օրերուն, Ստեփանակերտի մէջ, Արցախի հայութիւնը քայլարշաւներով եւ հաւաքներով պոռթկաց, պահանջելով դուրս գալ Ատրպէյճանի կազմէն եւ միանալ Մայր Հայաստանին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։