Հա

Ազգային

Items filtered by date: Երկուշաբթի, 28 Փետրւարի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Վերջին տարիներին մօտաւորապէս 120 միլիոն դոլար է գնացել ամերիկեան կառավարութիւնից դէպի Ադրբեջան, չնայած որ իրենք են եղել յարձակողական ուժը ամէն քայլափոխի Հայաստանի դէմ, Արցախի դէմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ լրագրողների հետ զրոյցում։

Կանադայի հայ համայնքը բաւականին ակտիւ է, որ հայ-կանադական յարաբերութիւնները մնան ուժեղ եւ երթալով զարգացում արձանագրեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Կանադայի ԿԿ ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ լրագրողների հետ զրոյցում։

Որեւէ ճնշում, թէ պէտք է ճանաչւի այս կամ այն հանրապետութիւնը, որ Ռուսաստանը ճանաչեց, ինքնին օրակարգի հարց չի կարող լինել Հայաստանի համար մինչեւ այն ժամանակ, որ Արցախի ճանաչումը չէ տրւած եւ մինչեւ այն ժամանակ, որ Ռուսաստանն ինքն էլ չի ընդունած, որ նոյն իրաւունքը կը վայելէ նաեւ Արցախը. ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ լրագրողների հետ զրոյցում։

Երկուշաբթի, 28 Փետրւարի 2022 14:00

28 փետրւարի 2022

Published in PDF

Ռուսաստանի Դաշնութեան յարձակումը Ուկրայինայի վրայ, համաշխարհային, ազգային, պետական եւ անհատական կարծիքների լուրջ մեկնաբանութեանց տեղիք է տւել, որոնք գլխաւորապէս յենւած են յարձակման սկսման պատճառների վրայ, թեր ու դէմ կարծիքների փոխանակմամբ, մոռանալով այն իրողութիւնը, որ անկախ յարձակման համար ներկայացւած պատճառներից, մէկ բան յստակ է, որ հակառակ միջազգային բոլոր օրէնքների եւ իրաւունքների, ՌԴ-ը ցամաքային, օդային ու ծովային լայնածաւալ գործողութիւնների է անցել միջազգային հանրութեան կողմից պաշտօնապէս ճանաչւած մի անկախ երկրի վրայ, որն ըստ նոյն միջազգային օրէնքների, դատապարտելի արարք է համարւում:

Published in Միջազգային

ՀՀ իշխանութիւնները պէտք է փոխեն իրենց քաղաքականութիւնը Սփիւռքի հանդէպ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ լրագրողների հետ զրոյցում։

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միջուկային համաձայնագրի վերաբերեալ Վիեննայում ընթացող վերջին զարգացումներին՝ շեշտելով, որ Համաձայնագրի նախնական տեքստը մշակւել է, եւ ԱՄՆ-ն իր հետագայ քայլերի մասին պէտք է որոշում կայացնի:

Published in Իրան

Փետրւարի 28-ին ծնւել է հայ մեծ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարւեստի ակադեմիայի անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ նկարիչների միութեան նախագահ Մարտիրոս Սարեանը:

Published in Մշակոյթ

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի ելոյթը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացմանը.

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դաւթեանը իր բարձր կարգը հաստատել է աշխարհի գաւաթի խաղարկութիւնում: Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած հեղինակաւոր այդ մրցաշարում երեւանցին դարձեալ իր նախասիրած յենացատկերում վաստակել է 14,983 միաւոր եւ վստահօրէն գրաւել առաջին տեղը:

Published in Մարզական
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։