MENU
Ինչպէս յայտնի է Իրանի եւ Հայաստանի միջեւ գործում է բեռնափոխադրումների համար մուտքի տուրքեր, սակայն, վերջերս երկու կողմերի տարբեր պաշտօնեաներ յայտարարել են, որ պատրաստ են տուրքերի փոխադարձ չեղարկմանն: Այդ հարցի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանի հետ։
Յայտնի են դարձել Թեհրանի ժայռամագլցման ազատ եւ երիտասարդների տարիքային կարգերի առաջնութեան յաղթողները:
Ազատ տարիքայինում Շանթ Իսաղուլեանը մէկ միաւորի տարբերութեամբ զիջելով մրցոյթի առաջատարին բաւարարւեց արծաթով:
Պատանեկան «Ա» տարիքայինում Գէորգ Բուդաղեանը նոյնպէս ուժերը լարելով առաջ անցաւ մրցակիցներից եւ երկրորդ տեղով տուն վերադարձաւ:
Իլհամ Ալիեւը շարունակում է իր հօր գաղափարական հակառակորդների գիծը՝ զրկելով իր գաղափարական հակառակորդներին իր դէմ պայքարելու հերթական գործիքից։ Ի․ Ալիեւը իրեն դրսեւորում է որպէս թուրքականութեան գաղափարախօսութեան կրող։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի դոցենտ Արտեօմ Տօնոյեանը՝ նշելով, որ յատկապէս մեծ է Թուրքիայի ազդեցութիւնը ադրբեջանական բանակի վրայ, իսկ հասարակութեան 90 տոկոսը աչքի է ընկնում թուրքամէտ տրամադրութիւններով։
Էլիզաբէթ 2-րդ թագուհու մահից յետոյ Անգլիայի թագաւոր դարձաւ Ուելսի նախկին արքայազն, թագաժառանգ Չարլզը, որն ընդունեց Կառլ 3-րդ անունը: Panorama.am-ն ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովային մի քանի հարց ուղղեց Անգլիա-Ադրբեջան յարաբերութիւնների եւ Արցախի շուրջ զարգացումների վերաբերեալ:
Հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2022 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ազգ. առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ «Ակունք» կենտրոնի տեսչուհի՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ փոխտեսչուհի՝ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:
Չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2022 թ.-ին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը հանդիպել են երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերակառուցող կազմակերպութեան (سازمان نوسازی توسعه و تجهیز مدارس کشور) նախագահ՝ դոկտ. Մեհրօլլահ Ռախշանի Մեհրի հետ:
Երկուշաբթի, 5 սեպտեմբերի 2022 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ բուժարանի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, ներկայ եղան «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հերթական նիստին:
Որպէս վարչապետի թեկնածու չեմ բացառում ու չեմ պնդում Իշխան Սաղաթելեանին, Ռոբերտ Քոչարեանին, Էդգար Ղազարեանին, Աւետիք Չալաբեանին, Հայկ Մամիջանեանին, Արամ Վարդեւանեանին, Արման Թաթոյեանին։ Սակայն մինչեւ այս պահը որեւէ մէկի թեկնածութիւնն անւանական չենք քննարկել։