Հա

Ազգային

Items filtered by date: Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2022 - Ալիք օրաթերթ

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

Ինչպէս գրում է ՏԱՍՍ գործակալութիւնը, այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտօնական հանդիպումից յետոյ յայտարարել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը՝ յաւելելով, որ Բրիւսէլը շարունակելու է Ուկրայինային ռազմական աջակցութիւն ցուցաբերել։

Published in Միջազգային

Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դէմ խաղին պատրաստւելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների լուրը շոկային էր ինձ համար: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրայ:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց շախմատի կանանց մինչեւ 18 տարեկանների աշխարհի նորընծա չեմպիոն, Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչեանը:

Published in Մարզական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ Անկարան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնւող հեղուկ բնական գազի ծաւալները։ Ինչպէս փոխանցումէ ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել է Նիւ Եօրքում թուրք-ամերիկեան գործարար խորհրդինիստում ունեցած ելոյթի ժամանակ։

Published in Միջազգային

Ինչպէս բազմիցս յայտարարել ենք, Իրանը տարածաշրջանի քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի, մենք Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս խնդիրները լուծել եւ երկխօսել խաղաղ ճանապարով: Այս մասին այսօր՝ առաւօտեան Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած ԶՈՒ քայլերթի ժամանակ յայտարարել է ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերին:

Published in Իրան

Հայոց կրթօջախների հայ տեսուչներին եւ փոխտեսուչներին ներկայացնելու առումով այսօրւայ սիւնեակում ներկայացնում ենք հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ մանկապարտէզի աշխատանքները: Իր հետ ունեցած զրոյցի ընթացքում նա նշեց. «32 տարւայ աշխատանքնային անցեալ ունեմ: Սկզբից աշխատել եմ «Սասուն» մանկապարտէզում նախ, որպէս մանկապարտէզի պարուսոյց, որը իմ առաջին մասնագիտութիւնն է, ապա նոյն մանկապարտէզում աշխատանքս շարունակել եմ, որպէս գրասենեակի պատասխանատու, փոխտեսուչ եւ 2014 թւականից ի վեր որպէս «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի:

Published in Թեհրան

Մելինէ Բադալը դպրոցական ասպարէզում 22-ամեայ աշխատանքնային փորձառութիւն ունի, ելնելով իր մասնագիտութիւնից, 13 տարի եղել է խորհրդատու՝ ժամանակին «Ռոստոմ», ապա «Արարատ» եւ «Յ. Թովմասեան» աղջկանց դպրոցներում: Նա 6 տարի, այսինքն երեք շրջան հանդիսացել է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամ, իսկ արդէն երրորդ տարին է ինչ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի տեսչուհի է նշանակւել:

Published in Թեհրան

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին առիթով, Չորեքշաբթի, 21 Սեպտեմբեր 2022-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի Սրբոց Նահատակաց բացօթեայ խորանին առջեւ, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ մասնակցութեամբ միաբան հայրերու ու Դպրեվանքի աշակերտութեան, կատարուեցաւ Հանրապետական Մաղթանք։ Արարողութեան ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեան, ընկերակցութեամբ դեսպանատան անձնակազմին, ինչպէս նաեւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի։

Published in Սփիւռք

Այն, ինչ որ կատարւեց առաւօտեան, հերթական խայտառակութիւնն էր: Ծնողների պահանջը, որ դաւաճանները, երկիրը կապիտուլացիայի տարած իշխանութիւնը, ով այդ զոհերի հիմնական մեղաւորն ու պատասխանատուն է եւ պէտք է վերջ դնի երեսպաշտութեանը եւ չպղծի այդ շիրիմները, հասկանալի է. այս մասին սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայր Արամ Մանուկեանի շիրիմի մօտ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Անկախութեան կորստի առաջ ենք կանգնած, թշնամին երբեք մեզ այսքան մօտ չի եղել եւ երբեք ՀՀ-ն այսքան թոյլ ու խոցոտւած չի եղել, բայց վատահ եմ, որ կարող ենք այս իրավիճակից դուրս գալ եւ Հանրապետութեան հրապարակում Անկախութեան օրւայ առթիւ զինւորական շքերթ անել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։