MENU
Ատրպէյճանի կողմէ Արցախի ամբողջական շրջափակումը արդէն կը հաշուէ իր 53-րդ օրը։
12 Դեկտեմբեր 2022-էն սկսեալ, Ատրպէյճան ամբողջութեամբ արգելափակած է միակ ճանապարհը, որ կը կապէ Արցախը Հայաստանի Հանրապետութեան հետ։ Շրջափակման հետեւանքով 120.000 բնիկ հայ բնակիչներ ամբողջութեամբ կտրուած են աշխարհէն, ենթակայ ըլլալով մարդասիրական ահաւոր աղէտի։
Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր՝ փետրւարի 7-ին տարածաշրջանային անվտանգութեան թեմայով 7-րդ զրոյցին մասնակցելու նպատակով ժամանել է Ռուսաստան:
Տալով մասը՝ փրկենք ամբողջը թէզը կարող է արդարացւած լինել միայն բնական աղէտների ժամանակ, եթէ կայ ինչ-որ շէնք, որ կան մի խումբ մարդիկ, իրենց եթէ մի մասը հանելով մնացածը, այսպէս ասած, զոհելով, մեծ մասը պէտք է փրկւի, լաւ, բայց այն, ինչ հնչեց ՀՀ ԱԺ-ում, կամ հնչել է դրանից առաջ ԱԺ-ից ներս կամ դուրս, դա ինչ-որ մտածողութեան դրսեւորում է, որ չի վերաբերւում կամ չի կարող վերաբերւել, երբ խօսքը գնում է մեր թշնամի հարեւանների հետ յարաբերութիւններին. «Երկիր մեդիա»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութեամբ է հանդէս եկել գազամատակարարման հերթական խափանման կապակցութեամբ:
Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը հարցազրոյցներ է տւել իսպանական EL PAIS եւ իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականներին՝ ներկայացելով Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակը:
Հալէպի բնակչութեան մեծամասնութիւնը ողջ գիշերն անցկացրել է աւտոմեքենաների, ազգային միութենական կառոյցների, ինչպէս նաեւ պետութեան տրամադրած ապաստարանների մէջ:
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամեայ յարձակւող Կիլիան Մբապէն ճանաչւել է 2022թ․ Եւրոպայի լաւագոյն ֆուտբոլիստ՝ Ֆուտբոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։
Հինգշաբթի, փետրւարի 2-ին, «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն այցելեց Իրանի պարալեռնադահուկային «ՖԱՋՐ» միջազգային մրցոյթին մասնակցող Հայաստանի Հանրապետութեան Պարա մարզաձեւերի ֆեդերացիայի պատւիրակութիւնը:
Կիրակի՝ փետրւարի 5-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ վերջերս վախճանւած Կիլիկեան Ուխտի միաբանութեան երիցագոյն անդամներից գերշ. Տ. Եփրեմ արք. Թապագեանի հոգու խաղաղութեան համար: