MENU
Ցուցարարներն արգելափակել են Ֆրանսիայի մայրաքաղաքի շուրջը ձգւող մայրուղին, ինչպէս նաեւ շարունակում են նաւթավերամշակման գործարաններում գործադուլները: Ֆրանսիացիներն այսպէս իրենց բողոքն են արտայայտում այն բանի դէմ, որ երկրի նախագահ Էմանուէլ Մակրոնն, առանց խորհրդարանի քւէարկութեան, ստիպել է առաջ տանել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը:
Տեղի ունեցաւ ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանութիւնը։
Արեւմտեան Աւստրալիայի համալսարանի գիտնականները նոր մանրամասներ են բացայայտել հնագոյն մուստատիլների՝ ուշ նեոլիթեան շրջանի առեղծւածային քարէ յուշարձանների մասին: Այս մասին հաղորդւում է PLOS ONE ամսագրում հրապարակւած յօդւածում։
Կենսաթոշակային բարեփոխումների դէմ Փարիզի ցոյցի մասնակիցների թիւը գերազանցել է 2.5 հազարը։Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ յղում անելով ոստիկանութեան աղբիւրին։
Երեւանի քաղաքապետ Հրաչեայ Սարգսեանը հրաժարական է տւել: Այս մասին Սարգսեանը յայտարարեց Երեւանի աւագանու արտահերթ գործակարգավարական նիստում: Գրում է Tert.am-ը:
Աւելի ուշ Հրաչեայ Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.
Հաագայի միջազգային քրէական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպէս նաեւ Երեխաների իրաւունքների յանձնակատար Մարիա Լւովա-Բելովայի կալանաւորման միջազգային օրդերներ է տւել: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին մամուլի հաղորդագրութիւն է տարածել Հաագայի միջազգային քրէական դատարանը։
Ստանիսլավկուն պէտք չի յիշել, հասկանալու համար թէ ինչ է կատարւում Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների մէջ։ Այսպիսի լարւածութիւն մեր յարաբերութիւններում անկախութիւնից ի վեր չի եղել. «Երկիր մեդիայի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։