Հա

Ազգային

Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի երրորդ համարը: Բնականաբար այս համարի նիւթերի զգալի մասը նւիրւած է ներկայ օրերի` հայութեան համար փոթորկուն իրադարձութիւններին:

2020 թւականի աւարտին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին, այս հարցով  նախաձեռնեց  արհեստական քննարկումներ մարդ-կուսակցութիւնների հետ, զուգահեռաբար  ծաւալեց  համապատասխան  քարոզչութիւն: Մօտաւորապէս ամիսուկէս անց նա իբրեւ թէ իր գլխաւորած ուժի հետ հարցը քննարկելուց յետոյ յայտարարեց, որ արտահերթ ընտրութիւններ տեղի չեն ունենայ: Միաժամանակ օդում կախւած մնաց այն վարկածը, թէ անհրաժեշտութեան պարագայում (այսպէս ասած` հասարակական պահանջի դէպքում) վերադարձ կը լինի նոյն օրակարգին:

Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի երկրորդ համարը: Առաջին հայեացքից իսկ հետաքրքրւողների համար պարզ կը դառնայ, որ ՀՅ Դաշնակցութեան պաշտօնաթերթի ներկայ հրատարակութիւնը կրում է մեր անհանգիստ օրերի շունչը:

Պատերազմից յետոյ քաղաքական խրտւիլակի կարգավիճակում յայտնւած Հայաստանի վարչապետը ամէն օր հակառակորդ կողմից ծաղրանքի ու արհամարհանքի ենթարկւելով ըստ էութեան նրա համար է միայն բանակցութիւնների մասնակցում, որպէսզի գլուխը կախ ստորագրի այն ինչ կը դնեն առջեւը: Ինչպէս գիտենք նոյն կամակատարութեամբ, եւ այսպէս կոչւած, բանաւոր պայմանաւորւածութիւնների շրջանակում՝ սեփականելով պետական մի քանի ինստիտուտների լիազօրութիւնները, նոյն պատասխանատու անձը Հայաստանից տարածքներ է յանձնում Ադրբեջանին:

Համացանցի վրայ այսօրւանից կարելի է ընթերցել «Դրօշակ»-ի 2021 թւականի առաջին համարը: «Դրօշակ»-ի Առաջնորդողը անդրադառնում է Հայաստանում, Արցախում եւ նրանց շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին: Եզրակացութիւն է արւում, թէ ինչ փոփոխութիւններ են անհրաժեշտ, որոնք կը նպաստեն ազգի ու պետականութեան առջեւ ծառացած խիստ մտահոգիչ գործընթացների կանխմանը եւ հնարաւորութիւնների դուռ կը բացւի առկայ ճգնաժամի յաղթահարման համար:

Ներկայ իրականութիւնը մերժում է այն պատմագիտական տեսակէտը, ըստ որի` անհատների դերը վճռորոշ չէ պատմական գործընթացներում: Եթէ այսօրւայ եւ 100-102 տարի առաջւայ հայաստանեան իրականութիւնը զուգահեռենք, ապա ակնյայտ կը դառնայ, որ մի դէպքում դարերով պետականազուրկ երկրի մի սերունդ, ցեղասպանւած ազգի մէջ ոգի ներարկելով, կարողացել է պետականութիւն կերտել, իսկ միւս դէպքում, հարիւրամեայ պետականութեան ու ինքնազարգացման ճանապարհ անցած նոյն ժողովրդի մի զգալի զանգւածի մէջ բացասական կրքեր գրգռելով, ապազգային եւ օտարասուն տարրը կարողացել է յաղթանակած ու կայուն պետութիւնը տանել կործանման: 

2020 թւականի յունւարից վերահրատարակւող ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ը ընթերցողին է ներկայացնում տարեվերջեան թիւ 12-րդ համարը: Դժբախտաբար անցնող տարւայ ամփոփումն ու նորի դիմաւորումը հայ ժողովուրդը այս անգամ չի անում ընդունւած տրամադրութեամբ եւ «Դրօշակ»-ի խմբագրակազմն էլ պաշտօնաթերթի ներկայ թիւը նւիրել է գլխաւորաբար արցախին, արցախեան ողբերգական իրադարձութիւնների հետ կապւած ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին, Արցախեան հարցի զարգացման պատմական հոլովոյթին: 

Նոյեմբերի 19-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 11-րդ համարը: Բնականաբար համարի նիւթերի մեծ մասը նւիրւած է պատերազմին եւ վերջինիս հետ առնչւող իրադարձութիւններին: Համարի «Հարցազրոյց» խորագրի ներքոյ հրապարակւել է Բէյրութի «Վանայ ձայն» ձայնասփիւռի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանի հետ:

Հոկտեմբերի 1-ին լոյս է տեսել ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի տասներորդ համարը: Բնականաբար պաշտօնաթերթը չէր կարող շրջանցել այս օրերի «ամենատաք» իրադարձութիւնները, Արացախում ու Հայաստանի սահմանային գօտում ծաւալւող պատերազմի թեման: Այս թեմային է նւիրւած «Դրօշակ»-ի առաջնորդողը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց: Երբ դեռ թարմ են տաւուշեան դասերը, հարց է ծագում, թէ ինչու Ադրբեջանը նախաձեռնեց նոր արկածախնդրութիւն: Միւս կողմից` ադրբեջանական իշխանութիւնների` վերջին շաբաթների ագրեսիւ հռետորաբանութիւնը, ռազմական միջոցների եւ վարձկան ծայրայեղականների ակտիւ ներմուծումը երկիր իրական էին դարձնում հնարաւոր պատերազմի հաւանականութիւնը:

Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։