Հա

Ազգային

Հինգշաբթի, 21 Մայիսի 2020 18:50

Թատրո՞ն, թէ կեանք

Ի՞նչ է Թատրոնը: Կարելի է բանաձեւել այսպէս. թատրոնը կեանքից վերցւած, իրավիճակների ներկայացում է դերասանների կամ տիկնիկների միջոցով: Թատրոնի մեծ տեսաբան Կ. Ստանիսլաւսկին նաեւ այսպէս է բնութագրում. թատրոնը սուտ է, որ խաղարկւում է դերասանների եւ հանդիսականի փոխադարձ համաձայնութեամբ:

ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

Շաբաթ, 28 Մարտի 2020 11:20

Համաճարակւածները

Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցւած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիա մայրցամաքի հրդեհները բաւարար չէին համոզւելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապւածութիւնը ճակատագրով:

ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ՝ խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հարցուպատասխանին:

Առիթ ունեցայ ուշացումով ընթերցելու «Ասպարէզ» թերթի փետրւարի 25-ի համարում Ռազմիկ Շիրինեանի հրապարակած «Քաղաքական զարգացման հրամայականը» յօդւածը: «Ուշացումով» ընթերցելը կարեւոր փաստարկ էր չարձագանքելու գրւածին, մանաւանդ ամէն բանի չէ, որ առհասարակ արձագանքելու անհրաժեշտութիւն կայ, միւս կողմից, երբեմն չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մօտ տպաւորութիւն է ստեղծում, թէ այնքան անհերքելի ճշմարտութիւններ են բացահայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով պապանձւել են: 

Հայոց բազմադարեայ պատմութեան կերտած բազում մեծերի մէջ ամենամեծերից մէկն է Արամ Մանուկեանը: Քիչ չեն ազատագրական նոր պայքարի եւ հայոց պետականութեան վերականգնման բովում հերոսացածները, բայց նրանց բոլորի թւում առանձնայատուկ է Արամը, որպէս նոր պետականութեան հիմնադրի կերպարը առաւել չափով մարմնաւորող գործիչ:

Published in Գաղափարական

ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանը ֆէյսբուքեան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը Դաշնակցութեան մասին:

ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադառնում է ՀՀ ԱՆ մէջմէջ արած պարգեւավճարների թեմային։

Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2019 11:30

Կուսակցական գաղտնապահութիւն

Վերջերս մի խումբ դաշնակցական ուսանողների նկատմամբ կայացւած կարգապահական վճիռները առիթ դարձան, որ դարձեալ խօսւի ՀՅԴ-ի գաղտնապահութեան մասին: Երեւոյթը պարուրելով մութ եւ դաւադիր խորհրդաւորութեամբ այս խնդիրը կրկին ու կրկին ջրի երես է հանւում յատկապէս Դաշնակցութեան դէմ ծաւալւող հերթական հակաքարոզչական ալեկոծութիւնների ժամանակ: Ցանկանում եմ այս առիթով որոշ մտքեր յայտնել Դաշնակցութեան եւ առհասարակ կուսակցական գաղտնապահութեան մասին, ինչպէս եւ թռուցիկ անդրադառնալ տւեալ երեւոյթի հետ ուղղակի ու անուղղակի կերպով առնչւող կարգապահական խնդիրներին:

Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2019 10:30

Դաշնակցութիւնը կը գնայ իր ճանապարհով

«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան մի խումբ անդամների արտաքսումն ու հրաժարականը ոմանց համար առիթ ծառայեց խօսելու հրապարակ նետւած, ՀՅԴ-ին առնչւող, հարցերի վերաբերեալ՝ օրակարգեր յստակեցնելու մասին: Իրականում սա կեղծ եւ քննարկման անհրաժեշտութիւն չպահանջող հարցադրում է:

Էջ 1, 5-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։