Հա

Ազգային

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը վերսկսելու է պայքարն ընդդէմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման. 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսեանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթեւը այդ տարւայ իր ակցիաները եզրափակեց Կառավարութեան շէնքի առջեւ: Նրանք նամակ էին բերել կառավարութիւն, որում նշում էին, որ «Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում վերջին մէկ տարում կայացւել են որոշումներ, որոնք խնդրայարոյց են, եւ, որ նախարարն իր պահւածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:

Gallup International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացւած հարցումների արդիւնքում պարզւել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են ՀՀ պաշտպանութեան նախարարի աշխատանքից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 10:40

Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական

Արայիկ Յարութիւնեանը պատասխանատու է դեկտեմբերի 3-ի դէպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկւեցին: Սա կարող էր չլինել, եթէ նախարարն իրապէս ժողովրդավար լինէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը:

«ՎԵՏՕ» շարժումը վաղուց միացել է այս նախաձեռնութեանը։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալեանը, որը նոյնպէս եկել էր ՀՀ աստիկանութեան Կենտրոնի բաժանմունքի դիմաց, բերման ենթարկւածներին աջակցելու համար:

«Հրապարակ»-ը գրում է. «Երկու հրաժարականի պահանջ կայ այսօր օդում կախւած՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանի եւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի։ Երկուսն էլ այս իշխանութիւնների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինեանի աջ ու ձախ ձեռքերը, եւ նա, ինչպէս նաեւ ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։

Ակնյայտ է, որ անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը երէկ՝ դեկտեմբերի 3-ին, մեկնաբանելով ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմացից ՀՅԴ ՀԵՄ ցուցարարներին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկելու փաստը։

ՀՀ ԿԳՄՍ սուպեր նախարարը ոչնչացւեց, նա արդէն քաղաքական դիակ է։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան (ԿԳՄՍ) շէնքի դիմաց երէկ՝ դեկտեմբերի 3-ին խաղաղ անհնազանդութեան ցոյց իրականացնող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան (ՀԵՄ) երիտասարդների հանդէպ ՀՀ ոստիկանութիւնը բռնի ուժ է կիրառել։

Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 15։00-ին ԿԳՄՍ նախարարութեան շէնքի դիմաց սպասելու ենք Արայիկ Յարութիւնեանին՝ մեր պահանջները անձամբ ներկայացնելու համար՝ ըստ Yerkir.am-ի ֆէյսբուքում այսպիսի տեղեկատւութիւն է տարածել ՀՅԴ ՀԵՄ-ը։

Էջ 1, 10-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։