Հա

Ազգային

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25-րդ տարեդարձին ընդառաջ «news.am«-ը ԼՂՀ-ի վարչապետ Արայիկ Յարութիւնեանի հետ զրուցել է 25 տարւայ ձեռքբերումների եւ բացթողումների մասին։
Ձեզ ենք ներկայացնում «news.am«-ի հետ վարչապետ Արայիկ Յարութիւնեանի ամբողջական հարցազրոյցը:

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից յայտնում են, որ քննարկւել են բանակաշինութեանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր:

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան: Ինչպէս տեղեկացրին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից, Բակօ Սահակեանը ծանօթացել է շրջանում իրականացւող ճանապարհների եւ հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին:

Published in Հասարակական

Կառավարութիւնը շնորհակալութիւն է յայտնում բոլոր այն սրտցաւ մարդկանց, ովքեր Ադրբեջանի կողմից ապրիլեան ագրեսիայի օրերին եւ դրանից յետոյ իրենց ներդրումն են ունեցել Արցախի առաջնագծի եւ թիկունքի ամրացման կարեւոր գործում՝ վստահելով Հանրապետութեան իշխանութիւններին տնօրինելու իրենց նւիրատւութիւնները՝ յանուն Արցախի անվտանգութեան մակարդակի բարձրացման:

Published in Հասարակական

Առանց Ղարաբաղի լիարժէք մասնակցութեան ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտւած է ձախողման:
Այս մասին, ռուսական «Վզգլեադ»-ին (Հայեացք) տւած հարցազրոյցում նշել է Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը:

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը յունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանին եւ նրան ուղեկցող՝ կրթութեան ոլորտի պատասխանատու անձանց: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան կառավարութեան աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:

Published in Հասարակական

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը ընդունել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների՝ հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանի գլխաւորութեամբ:
Վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ եւ նշել, որ այն նախորդներից տարբերւում է նրանով, որ ապրիլեան իրադարձութիւններից յետոյ առաջին այցելութիւնն է եւ արդէն առաւել հեռանկարային խնդիրներ են յուզելու բոլորին:

Published in Հասարակական

Մեր սպառազինութիւնը չի զիջում Ադրբեջանին: Եթէ նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձէ» սարքերով փոքր, կարճ առաւելութիւն են ունեցել, այսօր այդ առաւելութիւնը չունեն. «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ԼՂ-ի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը: Վերջինս նշեց, որ մենք աւելի հեռահար, աւելի հեռու խփող հնարաւորութիւններ ունենք, բայց չբացեց փակագծերը:

Published in Քաղաքական

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետութեան (ԱՀ) վարչապետ Արայիկ Յարութիւնեանը այցելել է Շուշի քաղաք եւ հանդիպել ապրիլեան քառօրեայ պատերազմի հետեւանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանւած եւ բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ:
Վարչապետը ծանօթացել է տեղահանւած քաղաքացիների բնակութեան կենսապայմաններին եւ քննարկել նրանց վերադարձի հետ կապւած մի շարք հարցեր:

Published in Քաղաքական

ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանը մայիսի 8-ին ընդունել է ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի օրւայ, Շուշիի ազատագրման տօնի եւ Երկրորդ Աշխարհամարտում յաղթանակի տօնի, տօնակատարութիւնների շրջանակում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական պատւիրակութեանը՝ ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանի գլխաւորութեամբ:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։