Հա

Ազգային

Ապրիլի 7-ը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման երրորդ օրն է: Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնն ու ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակն ընդհանուր առմամբ հետեւում են հրադադարին, սակայն պարբերաբար հաղորդւում է խախտումների մասին:
«Մեդուզա»-ի թղթակից Իլեա Ազարը մեկնել է հիւսիսային ու ամենատուժած շրջաններ՝ Թալիշ եւ Մատաղիս: Լեռներում շարունակում են հազւադէպ, բայց կրակել ինքնաձիգներից ու գնդացիրներից:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողութիւնների հետեւանքներին ծանօթանալու նպատակով:
Գործադիր իշխանութեան ղեկավարը Մարտակերտ քաղաքում եւ Մատաղիս ու Թալիշ գիւղերում ծանօթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծութեան հետեւանքներին, ինչպէս նաեւ՝ հանդիպել տեղի բնակիչների հետ:

Published in Հասարակական

Ապրիլի 1-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծւիկ Մինասեանի հանդիպումը ԼՂՀ-ի վարչապետ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատւիրակութեան հետ: Ինչպէս տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, պատւիրակութեան կազմում էին ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանը եւ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրեանը:

Published in Քաղաքական

25 տարիների ընթացքում արձանագրել ենք այն ամէնը, ինչը կարող է գնահատւել բաւարար: Այս մասին Բէյրութում յայտարարել է Արցախի Հանրապետութեան (ԱՀ) վարչապետ Արայիկ Յարութիւնեանը: Նա մարտի 15-ին մասնակցել է Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպւած՝ Արցախի անկախութեան 25-րդ տարեդարձին նւիրւած միջոցառմանը, ինչպէս նաեւ հանդիպում է ունեցել մի խումբ լիբանանցի գործարարների հետ:

Published in Դիտանկիւն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանն եւ նրան ընկերակցող Ղարաբաղեան պատւիրակութիւնը մարտի 15-ին այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
Վեհափառ Հայրապետը շեշտել է Ղարաբաղի տնտեսական բարելաւման եւ հզօրացման նպաստող ծրագրերին Սփիւռքի աւելի գործուն մասնակցութեան հրամայականը: Ապա, վարչապետը եղել է Վեհափառ Հայրապետի ճաշի հիւրը:

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատւիրակութիւնը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:

Նա մարտի 12-ին եւ 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի եւ օտար ներդրողների հետ, նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր եւ ձեռք բերել համագործակցութեան կոնկրետ պայմանաւորւածութիւններ:

Published in Քաղաքական

Փետրւարի 25-ին Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը այցելել է Մարտակերտի շրջան եւ մասնակցել Մոխրաթաղի եւ Մարտակերտի համայնքապետերի՝ 2015 թ. գործունէութեան հաշւետւութիւնների ներկայացմանը:
Գործադիր իշխանութեան ղեկավարը շեշտադրել է, որ գիւղի ենթակառուցւածքների խնդիրները կառավարութեան ուշադրութեան կենտրոնում են եւ առաջիկայ տարիներին դրանք հիմնովին լուծումներ կը ստանան:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը «tert.am»-ի զրոյցում ամփոփելով 2015 թւականը, նշեց, որ տնտեսական ճակատում Արցախի Հանրապետութիւնը գրանցեց շօշափելի յաջողութիւն՝ ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոս աճ, յաւելելով նաեւ, որ այս տարի հիմնական շեշտը դրւելու է տնտեսական զարգացման ծրագրերի խթանման միջոցով բնակչութեան կենսամակարդակը բարձրացնելու վրայ:

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան կառավարութեան աշխատակազմի Տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ գործադիրի ղեկավարն անդրադարձել է ԱԺ-ի հաւանութեանն արժանացած՝ 2016 թւականի պետբիւջէի հիմնական ուղղութիւններին եւ պատասխանել կառավարութեան գործունէութեանն ու նախատեսւող ծրագրերին վերաբերող շուրջ երեք տասնեակ հարցերի:

Published in Քաղաքական

ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանը դեկտեմբերի 22-ին հրաւիրել է Անվտանգութեան խորհրդի նիստ:
Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից յայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկւած են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ 2015 թւականի հեռուստամարաթոնի ընթացքի, արդիւնքների ու իրականացւելիք միջոցառումների մասին հարցերը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։