Հա

Ազգային

ՀՅԴ Երիտասարդական միութիւնն օգոստոսի 1-ին մոմավռութիւն է կազմակերպում Եռաբլուրում, միութիւնը միաժամանակ պատրաստակամութիւն է յայտնել աջակցել Պաշտպանութեան նախարարութեանը եւ անհրաժեշտութեան դէպքում շուրջօրեայ հսկողութիւն սահմանել Եռաբլուրի տարածքում:

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ասաց, որ իրենք շարունակում են այս օրերին ակտիւ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական ու արտախորհրդարանական ուժերի հետ: Ըստ Արթուր Խաչատրեանի` իրենց նպատակը կուսակցութիւնների դիրքորոշման մասին տեղեկութիւն ունենալն է տարբեր քաղաքական ու տնտեսական հարցերի վերաբերեալ: 

Երէկ Ազատութեան հրապարակում #Լրջացէք #Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ:

Ազատութեան հրապարակում Դաշնակցութեան հանրահաւաքը կը կայանայ «Լրջացէ՛ք» կարգախօսի ներքոյ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը «Yerkir.am»-ի հետ զրոյցում յիշեցրեց, որ Դաշնակցութիւնն աջակցեց մէկ տարի առաջ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը՝ անսալով քաղաքական իշխանութիւնների կոչին, մաս կազմեց կառավարութեանը, աշխատեցին մօտ 4.5 ամիս՝ իրենց գիտելիքներն ու կարողութիւնը ներդնելով, որ կառավարութիւնը յաջողի, սակայն յետոյ տեղի ունեցան այլ փոփոխութիւններ՝ իշխանութիւնը մնաց նոյնը, սակայն փոխւեց կառավարութեան կազմը:

Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած 100 փաստերի մի մասը ներկայացւում է որպէս ձեռքբերում, սակայն դրանք գործողութիւններ են, որոնց արդիւնքները դեռեւս տեսանելի չեն:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը «Factor.am»-ի հետ զրոյցում պատասխանելով հարցին, թէ ՀՅԴ-ն ինչ քայլեր է անելու՝ նոր Հայաստանում իշխանութիւն վերցնելու համար, ասաց, որ «Նոր Հայաստան» տերմինը չի ընդունում՝ յաւելելով. «Ինչ որ ցանկացած կուսակցութիւն անում է»։ Նրա խօսքով՝ ցանկացած կուսակցութիւն ձգտում է դառնալ այլընտրանք։ 

«Շահումեանի շրջան կատարած այս ճանաչողական այցի ընթացքում եղել եմ շրջանի Նոր Մանաշիդ, Ծար, Զուար, Հաւսաթաղ, Քարվաճառ համայնքներում, այցելել եմ նաեւ շրջանի մի շարք պատմաճարտարապետական եւ բնական յուշարձաններ»: «Նոր Շահումեան» թերթի թղթակից Թամարա Գրիգորեանի հետ զրոյցում նշեց գործարար կառավարման մասնագէտ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանը:

Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանին հետաքրքրում է` ինչու են գործադիրի անդամները որոշել միացնել գիւղատնտեսութեան եւ էկոնոմիկայի, այլ ոչ, օրինակ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութիւնները:

Կառավարութեան ծրագրի գիւղատնտեսութեան բաժնում տեղ գտած մտքերի մեծ մասը դաշնակցական նախկին նախարար Արթուր Խաչատրեանինն է։ Յիշեցնենք, որ նա պաշտօնավարել է մի քանի ամիս՝  2018 թ. մայիսից մինչեւ հոկտեմբերի սկիզբ։ 

Գիւղատնտեսութեան նախարարութիւնը եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնը իրենց էութիւններով բաւականաչափ տարբեր են: Գիւղատնտեսութիւնը շատ պրակտիկ նախարարութիւն է, իսկ տնտեսական զարգացմանը՝ աւելի փաստաթղթային. չի կարելի դրանք միաւորել իրար հետ: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։