Հա

Ազգային

ՀՅԴ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ռէյտինգային ընտրակարգով առաջադրւելու է կա՛մ Երեւանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի յետյեղափոխական զարգացումն է, յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Ա. Խաչատրեանը:

Նոյեմբերի 2-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Դաշնակցութեան օրւան նւիրւած հանդիսութիւն, որի ընթացքում, որպէս բանախօս, հանդէս է եկել ՀՀ Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը:

ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանը ՀՅԴ-ի կազմակերպած սոցիալ-տնտեսական քաղաքականութեան մասին հանրային քննարկման ժամանակ յայտարարեց, որ վերջին տարիներին տնտեսութիւնն անշեղօրէն աճել է, բայց երբ որ խօսում են տնտեսական աճի մասին, մարդիկ զայրացած իրենց են նայում, որովհետեւ հասարակութիւնը բեւեռացւած է: Ըստ նրա՝ տնտեսութիւնն անշեղօրէն աճում է, բայց ունենք արտագաղթ, որովհետեւ կայ անարդարութիւն:

Տեղեկացրել ենք, որ երէկ տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի կողմից մշակւած` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների» նախագծի շնորհանդէսը:

ՀՅԴ Բիւրոյի անունից բացման խօսքով հանդէս եկաւ գիւղատնտեսութեան դաշնակցական նախարար Արթուր Խաչատրեանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանն յունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան պաշտօնական կայքից:

Մայիսի 17-ին կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում դաշնակցական նախարարները նշել են, որ արդէն հասցրել են ծանօթանալ ոլորտի խնդիրներին: Այսպէս` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը նշել է, որ ոլորտում ահագին փոփոխութիւններ են կատարւել, սակայն առաջիկայում աւելի համալիր ծրագրով հանդէս կը գայ:

ՀՀ նոր ձեւաւորւած կառավարութիւնում ՀՅԴ-ն երկու նախարար կունենայ:

Էջ 5, 5-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։