Հա

Ազգային

2020 թ. աշնանը Արցախի Հանրապետութեան դէմ միջազգային ահաբեկիչների ներգրաւմամբ եւ Թուրքիայի բացայայտ մասնակցութեամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդիւնքում հրադադարի հաստատման նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութիւնից ընդամենը մէկ ամիս յետոյ գրանցւեցին փխրուն խաղաղութիւնը խախտելու բացայայտ գործողութիւններ. ս.թ. դեկտեմբերի 11-ին եւ 12-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գիւղերի եւ քրիստոնէական Կատարօ հանրայայտ վանքի ուղղութեամբ Ադրբեջանի զինւած ուժերը ձեռնարկել են բացայայտ յարձակողական գործողութիւններ, որի արդիւնքում կան վիրաւորներ, իսկ հակառակորդը յայտնում է նաեւ կենդանի ուժի կորուստների մասին:

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մէկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դէմ ձայնով ընդունել է բանաձեւ, որում ընդգծւում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնը։ 

Published in Միջազգային

Մարսէլի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել Արցախի ճանաչման վերաբերեալ, որով Ֆրանսիայի իշխանութիւններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: 

Published in Միջազգային

Ֆրանսայի Հայ Դատի յանձնախումբը յայտնեց, թէ 9 նոյեմբերի գիշերը ստորագրուած հրադադարը չի լուծեր Լեռնային Ղարաբաղի հայոց հարցը, ուրեմն պէտք է շարունակուի զօրաշարժը:

Published in Հայ Դատ

Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատը որոշում է կայացրել քւէարկութեան ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին» բանաձեւի նախագիծ: 

Published in Միջազգային

Իտալիայի Պալերմօ քաղաքի Քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

Published in Միջազգային

Թուրքիոյ անմիջական հովանաւորութեամբ եւ ահաբեկիչներու ու վարձկաններու մասնակցութեամբ Ազրպէյճանի շղթայազերծած պատերազմը Արցախի դէմ մեզ դրաւ նոր իրականութեան մը դիմաց՝ իր զինուորական, քաղաքական, իրաւական եւ աշխարհաքաղաքական երեսներով ու հետեւանքներով: Հետեւաբար, ներկայ իրականութիւնը պէտք է Արցախը, Հայաստանը, ինչպէս նաեւ միջազգային համայնքը մղէ մտածելու ու գործելու մէկ ուղղութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ճանաչում, այլ ընտրանք չկայ:

Published in Սփիւռք

ԱՀ քննչական կոմիտէում վարոյթ է ընդունւել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դէպքի առթիւ յարուցւած քրէական գործը:

Ալֆորւիլի քաղաքային խորհուրդը միաձայն քւէարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման օգտին:

Published in Միջազգային

Այսօր Արցախի Հանրապետութիւնում 4-րդ նախագահի ընտրութեան 2-րդ փուլն է։ Յիշեցնենք, որ ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առաւելագոյն ձայներ էին հաւաքել Արայիկ Յարութիւնեանը, որը ստացել էր ընտրութեան մասնակիցների քւէների 49.26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլեանը (26.4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։ 

Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։