Հա

Ազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգերի յանձնաժողովը թոյլատրել է ազգային պաշտպանութեան թոյլտւութեան մասին օրէնքում փոփոխութիւններ մտցնելու մասին կոնգրեսական Բրեդ Շերմանի կոմից ներկայացւած առաջարկի քննարկումը, որը նախատեսում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք մեծացնում են Բաքւի՝ օդային հարւածներ հասցնելու կարողութիւնները:

Published in Հայ Դատ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայութիւնների եւ Արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին`կոչ անելով բանակցութիւններ սկսել Միացեալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նոր հարկային համաձայնագիր կնքելու ուղղութեամբ։

Published in Հայ Դատ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ղեկավարներ ու համակիրներ Լոս Անճելըսի մէջ հանդիպում մը ունեցան քոնկրեսական Պրետ Շըրմընի հետ, քննելու համար Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ հարկային նոր համաձայնագիր մը գոյացնելու ջանքերուն յաջորդ քայլերը, յատկապէս՝ Հայաստանի մէջ տեղի ունեցած խաղաղ, սահմանադրական եւ ժողովրդավար իշխանափոխութեան լոյսին տակ։

Published in Հայ Դատ

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ինչպէս նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կոչ են արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիին՝ յստակ եւ ընդդէմ դիրքորոշում արտայայտել ԵԽԽՎ-ում շրջանառւած հակահայկական բանաձեւերի դէմ: Փոխանցում է «Ասպարէզ»-ը:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի հաղորդագրութեան համաձայն՝ Միացեալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը կոչով դիմել է պետքարտուղար Ջան Քերիին եւ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ դադարեցնել Ամերիկայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականութեանը տուրք տալը:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները եւ Կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը դատապարտել են Ադրբեջանի կողմից ղարաբաղեան օդուժի ուղղաթիռի խոցումը,- յայտնում է «Ասպարէզ»-ը:
Ռոյսը, մասնաւորապէս, յայտարարել է, որ «Ադրբեջանը պէտք է անյապաղ վերջ տայ նման յարձակումներին ու սադրանքներին եւ հաւատարիմ մնայ Մինսկի խմբի բանակցութիւնների շրջագծում կոնկրետ առաջընթացին»:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի կոնգրեսականները շարունակում են քննադատել Ադրբեջանի օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի կործանումը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախումբը:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի կոնգրեսի անդամները արձագանգել են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի սահմանին իրականացրած ագրեսիային եւ երկարատեւ խաղաղութիւն հաստատելու կոչ են արել: Այս մասին տեղեկացնում է «Ասպարէզ»-ը:
Կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Դեւիդ Չիչիլինէն յայտարարութիւններ են տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դէպքերի կապակցութեամբ:

Published in Քաղաքական

Կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի 8-ին մամուլի ասուլիս էր հրաւիրել, որի ժամանակ դատապարտել էր Սիրիայի հարեւան Թուրքիայի օգնութեամբ «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչութիւն ունեցող ահաբեկիչների կողմից պատմական հայկական Քեսաբ գիւղի հարկադիր տեղահանութիւնը.- գրել է «Ասպարէզ»-ը:

Published in Քաղաքական

Միացեալ Նահանգների կոնգրեսում դեկտեմբերի 5-ին կայացել է ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի հանդիպումը՝ կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ: Կոնգրեսականի խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին շրջանում կարգաւորման գործընթացում տեղի ունեցող զարգացումները եւ ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։