Հա

Ազգային

Արցախի Հանրապետութեան նախագահի ՀՅԴ թեկնածու Դաւիթ Իշխանեանը ֆէսյբուքեան գրառմամբ պատրաստակամութիւն է յայտնել միանալու Թեւան Պօղոսեանի հնչեցրած՝ միասնականութեան առաջարկին

Հայկական երկու պետութիւնների յարաբերութիւնների, 2020 թ. սպասւող Արցախի նախագահական ընտրութիւնների եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր, նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանի հետ: Նրա կարծիքով՝ 2019 թ. սկզբին կար լարւածութիւն հայկական երկու պետութիւնների յարաբերութիւններում, սակայն տարեվերջին այդ լարւածութիւնը ոչ միայն մեղմացել է, այլեւ՝ ջերմացել:

«Ապառաժ»-ի զրուցակիցը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, 2020 թ. Արցախի նախագահական ընտրութիւններին ՀՅԴ կողմից առաջադրւած թեկնածու Դաւիթ Իշխանեանն է, իսկ թեման՝ 2020 թ. կայանալիք Արցախի համապետական ընտրութիւնները, 2019 թ. ՀՅԴ Արցախի կառոյցի կատարած աշխատանքները եւ անելիքները:

2020 թւականի նախագահական ընտրութիւններում ՀՅԴ առաջադրած Արցախի նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ.

Արցախի նախագահական ընտրութիւններին ՀՅԴ Արտակարգ Շրջանային ժողովը թեկնածու է առաջադրել ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանին: Խորհրդարանական ընտրութիւններին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մասնակցելու է առանձին ցանկով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատւական»-ը զրուցել է Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալ, Դաշնակցութիւն խմբակցութեան անդամ Վահրամ Բալայեանի հետ։

Արցախի համապետական ընտրութիւններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածուով հանդէս գալու՝ 3-ամսեայ քննարկումներից յետոյ, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի մասնակցութեամբ, որոշեց Արցախի 2020 թւականի նախագահական ընտրութիւններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կը լինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, իսկ խորհրդարանական ընտրութիւններին ներկայանալ առանձին ցանկով։

Հ.Յ. Դաշնակցութեան Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թւականի համապետական ընտրութիւններին Հ.Յ. Դաշնակցութեան մասնակցութեան հարցը եւ ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցւած թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցութիւնների արդիւնքները, որոշեց առաջիկայ համապետական ընտրութիւններում Հ.Յ. Դաշնակցութեան նախընտրական ծրագիրը հիմնել հետեւեալ դրոյթների վրայ.

Վերջին շրջանում ակտիւութիւն է նկատւում Ղարաբաղի հիմնհահարցի բանակցային գործընթացը վերսկսելու եւ որոշ առաջընթաց ակնկալելու առումով:

Արցախում սպասւող նախագահական ընտրութիւնների եւ Արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ փուլի շուրջ «Փաստինֆօ»-ն զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

Երէկ՝ նոյեմբերի 25-ին, կայացած ԱՀ արտաքին գործերի նախարարութեան եւ տեղեկատւութեան ոլորտի ֆինանսաւորման շուրջ քննարկումներն առիթ էին Ազգային ժողովի պատգամաւորներ Դաւիթ Իշխանեանի եւ Ռիտա Մնացականեանի կողմից՝ Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու շուրջ հարցադրումներն ուղղելու:

Էջ 1, 11-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։