MENU
Ամերիկայի մէջ դեսպանի դերը չափազանց կարեւոր է՝ մանաւանդ այս ճգնաժամային ժամանակների Հայաստանի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբէթ Չուլջեանը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնութիւն տրամադրելու վերաբերեյալ բանաձեւը։ Այս ուղղութեամբ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կատարած աշխատանքների, ադրբեջանական յարձակումների, Սենատի հետ տարւող աշխատանքների եւ Դոնալդ Թրամփի ստորագրութեան հաւանականութեան շուրջ Armenia Today-ը զրուցել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբէթ Չուլջեանի հետ։
Այս բանաձեւը պատնէշ է ԱՄՆ-ում օտար միջամտութիւնների դէմ։ Այն յստակօրէն պատւար է բարձրացնում ԱՄՆ-ի որդեգրած՝ մարդու իրաւունքների պաշտպանութեան քաղաքականութեան եւ մարդու իրաւունքները ոտնահարող պետութիւնների միջեւ:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:
Երեւանում յայտնաբերւած հակահայ լաբբիստ, ազգութեամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեւին Օքսուզի՝ Հայաստանում ծաւալած գործունէութիւնը ոչ միայն հարցեր է առաջացրել ՀՀ-ում, այլեւ մտահոգութեան առիթ է տւել ԱՄՆ հայկական լաբբիստական կառոյցներին։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբին, մասնաւորապէս, հետաքրքրում է, թէ ինչպէս է նա կարողացել մտնել Հայաստանի տարածք, ձեռնարկատիրական գործունէութիւն ծաւալել, եւ թէ կոնկրետ ինչով է զբաղւած եղել վերջին մէկ տարւայ ընթացքում:
ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի խօսքով՝ այս պահին Լոս Անջելէս-Երեւան ուղիղ չւերթի իրականացման մասին բանակցութիւններն ընթացքի մէջ են:
Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկեան շրջանակային համաձայնագիրը հնարաւորութիւն կը տայ ընդլայնել երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցութիւնը եւ հզօրացնել Հայաստանի տնտեսութիւնը՝ որպէս ամենաազատը տարածաշրջանում: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջեանը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց յանձնախմբի հաղորդկացութեան բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջեանը, արշաւի նպատակն է օգնել ընդլայնել անհատ եւ համայնքային ակտիւիստների ազդեցութիւնը, ովքեր պայքարում են քաղաքացիական եւ հանրային կառավարման հարթակներում հայամէտ ձայների բարձրացման համար: