Հա

Ազգային

Թուրքիայում լրացաւ 1980 թ. սեպտեմբերի 12-ի յեղաշրջման 33-րդ տարելիցը: Թուրքիայի նորագոյն պատմութեան շրջադարձային կէտերից մէկը համարւող յեղաշրջումը բերեց կարեւոր զարգացումների եւ փոփոխութիւնների՝ հարեւան երկրում: 1960-ի մայիսի 27-ի եւ 1971 թւականի մարտի 12-ի յեղաշրջումներից յետոյ՝ 1980 թւականի սեպտեմբերի 12-ի ռազմական միջամտութեամբ իշխանափոխութիւնը թւով երրորդ դէպքն էր Հանրապետական Թուրքիայում, սակայն՝ ոչ վերջինը:

Published in Քաղաքական

Երիտթուրքական պարագլուխներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, որը հեղինակել է «1915 Հայոց Ցեղասպանութիւն» գիրքը, «T24» թերթում տպագրւած «Ամաչում եմ» վերնագրով իր յօդւածում գրել է Հրանտ Դինքի մասին: «Այնպիսի մարդիկ կան, որոնց կեանքը միայն իրենցը չէ: Նրանց կեանքն ու մահը լայն առումով վերաբերում է ոչ միայն իրենց, այլ այն հասարակութեանը, որի մասն են կազմել: Հրանտ Դինքի կեանքն էլ այդպիսին էր:

Published in Հասարակական

Թուրք վերլուծաբան Եաւուզ Սեմերջին հարցադրում է արել, թէ ինչպիսի Թուրքիա կը ստեղծւէր, եթէ հնարաւոր լինէր վերադառնալ անցեալ եւ նախկինում կատարւած որոշ բաներ այլ կերպ արւէին: «Գազեթեփորթ» լրատւական կայքում հրապարակւած նրա «Թուրքիան արդեօք թուրքերի՞նն է» յօդւածում ժողովրդագրութեան, էթնիկ կազմի տեսանկիւնից քննութեան է առնւում Թուրքիայի անցեալն ու ներկան:

Published in Հասարակական

Սեպտեմբերի 13-ին Հալէպի Շէյխ Նաջջար թաղամասում առեւանգել են երեք հայ երիտասարդների՝ Յովսէփ Մուրադեանին, Գէորգ Հայրապետեանին եւ Տիգրան Բերբերեանին: Այս մասին յայտնել է «ԵՌԱԳՈՅՆ» կայքը: Յիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ Հալէպում ազատ էին արձակւել 1.5 ամիս առաջ Թուրքիայի հետ սահմանի մօտ առեւանգւած հայազգի երիտասարդները: 

Published in Քաղաքական

«IRIB News»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մեջլիսի խօսնակ Ջեմիլ Չիչէքը սեպտեմբերի 22-ին այցելելու է Իրան: Այս մասին յայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսէյն Շէյխօլէսլամը: Վերջնիս ասութեամբ՝ Չիչէքն Իրան է այցելելու երկօրեայ այցով եւ հանդիպումներ է ունենալու պաշտօնատար անձանց հետ: 

Published in Քաղաքական

Իրաքի օրինական իշխանական կոալիցիան, որ գլխաւորում է այդ երկրի վարչապետ Նուրի Ալմալեքին, յայտարարել է, որ առգոյ փաստաթղթերի հիմամբ՝ Թուրքիայի կառավարութիւնը նախապատրաստւում է Իրաքում զինւորական յեղաշրջման ու այդ երկրի համակարգի փոփոխման:

Published in Քաղաքական
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 11:55

Ցոյցերի նոր ալիք՝ Ստամբուլում

Հազարաւոր ցուցարարներ են հաւաքւել Ստամբուլի Քադիքէյ շրջանում, որտեղ արդէն երեք օր է, ինչ շարունակւում են բախումները՝ ցուցարարների եւ ոստիկանութեան միջեւ: Ցուցարարները հերթական անգամ դատապարտել են ցոյցերը ցրելու դաժան միջոցները, որոնք կիրառում է ոստիկանութիւնը՝ ողջ երկրի տարածքում: Բողոքի ցոյցը կրել է «Սկսենք սեպտեմբերը՝ արդարադատութեամբ, ազատութեամբ եւ խաղաղութեամբ» անւանումը: 

Published in Քաղաքական

Սեպտեմբերի 15-ը Հրանտ Դինքի ծննդեան օրն էր: Այս տարի լրանում է նրա 59-ամեակը: Հրանտ Դինքի մասին իր յիշողութիւններով կիսւելով՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խօսեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը, որն իր խօսքում նշեց, որ մինչ օրս չբացայայտւած սպանութիւնը շատ լաւ յայտնի է, թէ ում կողմից եւ յատկապէս ինչու է իրականացւել:

Published in Հասարակական

Թուրք ազգայնականների կողմից սպանւած Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիէ Չեթինն իր նոր «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանութեան դատավարութիւնը» գրքում նոր բացայայտումներ է արել: Ինչպէս տեղեկացրել է թուրքական «haberler.com»-ը, գրքում Չեթինը յայտարարել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայութիւնը Դինքի սպանութեան հրահանգը տւել է Կիրիլի այբուբենի տառերով արւած ծածկագրի միջոցով:

Published in Հասարակական
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 13:30

ԹՈՒՐՔԻԱ - Միայնակ Թուրքիա

Անցնող մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը մեծ վերիվայրումներ է ունեցել. ներկայում Թուրքիան իր վարած քաղաքականութիւններով անհանգստութիւն է ստեղծում շրջանում եւ իր հարեւան երկրների մօտ: Թուրք իշխանաւորները իրենց երկրի արտաքին քաղաքականութեան գլխաւոր սկզբունքն էին որոշել «զրօ խնդիր՝ հարեւանների հետ». այժմ մի քանի տարի անց իրականութիւնն այլ բան է պարզում: 

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։