Հա

Ազգային

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին նւիրւած հանրահաւաքում:

ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծւած լարւածութեան պատճառը ՀՀ իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են, որի արդիւնքում՝ հասարակութեան մօտ մեծ սպասումներ էին ձեւաւորւել եւ որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

Արդարադատութեան նախարարը «ՍԴ մասին» օրէնքում փոփոխութիւն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատաւորները մինչեւ 2019 հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դէպքում կը պահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը եւ այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտօնավարման տարիքը լրանալուց յետոյ կօգտւեն դատաւորի համար օրէնքով սահմանւած կենսաթոշակից։ 

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Այն, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դա յայտնի ա։ Եւ մենք այդտեղ վերապահում չունենք։ Այո, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք կիսում ենք այդ տեսակէտը»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։ 

ՀՅԴ-ն` եւս վեց կուսակցութիւնների հետ միասին, պաշտօնական յայտարարութիւն է տարածել` դատարանների շուրջ ստեղծւած իրավիճակի վերաբերեալ: Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է, որ դատարանների եւ դատաւորների նկատմամբ քաղաքական իշխանութեան կողմից ազդեցութիւն գործադրելու ցանկացած փորձ անթոյլատրելի է եւ դատապարտելի: Քաղաքական ուժերը նաեւ 4 կէտից բաղկացած պահանջներով են հանդէս եկել: Հրապարակւած յայտարարութեան, ինչպէս նաեւ ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրաւունք»-ը  զրուցեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ:

«ՀՅԴ-ն յայտարարւած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում է քաղաքական տարբեր ուժերի հետ»,- այս մասին «24TV»-ի «Հարցազրոյց» հաղորդման շրջանակներում ասել է ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Մայիսի 30-ին «Արամ Մանուկեան» կենտրոնում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնութեամբ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր- Խաչատուրեանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպեցին ՀՅԴ Երեւանի կառոյցի ընկերների հետ:

Երէկ Ազատութեան հրապարակում #Լրջացէք# Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ: 

Դաշնակցութիւնն այսօր ժողով կանի, ասել է թէ՝ հանրահաւաք կը հրաւիրի, որին, ենթադրում են, մօտ 5 հազար մարդ կը մասնակցի։ Իսկ թէ ինչ կորոշի, կերեւայ հանրահաւաքի ելոյթներում, որոնք, ենթադրելի է, լինելու են քննադատական եւ ուղղւած Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գործունէութեանն ու թոյլ տւած սխալներին։ Առհասարակ, Դաշնակցութիւնը տեւական ժամանակ կիսաչէզոք դիրք էր բռնել ու առանձնապէս ակտիւութիւն չէր ցուցաբերում, անգամ մամուլում գրւեց, թէ պասիւացել են եւ դուրս եկել ասպարէզից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։