Հա

Ազգային

Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2019 10:30

Դաշնակցութիւնը կը գնայ իր ճանապարհով

«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան մի խումբ անդամների արտաքսումն ու հրաժարականը ոմանց համար առիթ ծառայեց խօսելու հրապարակ նետւած, ՀՅԴ-ին առնչւող, հարցերի վերաբերեալ՝ օրակարգեր յստակեցնելու մասին: Իրականում սա կեղծ եւ քննարկման անհրաժեշտութիւն չպահանջող հարցադրում է:

ՆԱՈՒՄ մի քանի նախկին անդամները երիտասարդ են, անփորձ, ու լաւ չի, որ իրենց «քաղաքական կենսագրութիւնն» աւարտեցին նման անարժան կերպով, բայց շատ աւելի արգահատելի է «կուլիսներում» գործող որոշ «փորձառուների» կեցւածքը՝ ըստ Yerkir.am-ի այս բովանդակութեամբ ֆէյսբուքեան գրառում է արել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը։ 

Պարզւում է՝ երբ ՀՅԴ կուսակցութեան մէջ որեւէ մի անդամի կամ ուսանողի ընդգրկում են կուսակցութեան բազմաթիվ կարեւորագոյն յանձնախմբերում, խորհրդաժողովների պատւիրակութեան կազմում, կուսակցութեան միջոցներով ուղարկում Եւրոպա՝ վերապատրաստումների, վճարովի աշխատանքի տեղաւորում կուսակցապատկան եւ այլ պատւաբեր ու կարեւոր գրասենեակներում, ապա այդ ամէնը բնաւ ապացոյց չէ այն բանի, որ կուսակցութիւնն արժեւորել է տւեալ ուսանողների կարծիքը եւ ամէն կերպ տեղ տւել նրանց սեփական հարկի տակ:

Արցախի համապետական ընտրութիւններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածուով հանդէս գալու՝ 3-ամսեայ քննարկումներից յետոյ, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի մասնակցութեամբ, որոշեց Արցախի 2020 թւականի նախագահական ընտրութիւններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կը լինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, իսկ խորհրդարանական ընտրութիւններին ներկայանալ առանձին ցանկով։

ՀՅԴ ազատամարտիկների խմբի պատասխանատու Արտաշէս Մխիթարեանն, ըստ Yerkir.am-ի, գրառում է կատարել:

Published in Գաղափարական

Ի սրտէ կ՚ողջունեմ ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ ընկերոջ քաղաքական իմաստուն եւ պարտաւորեցնող ժեստը։ Ընկերը կը խօսի յանուն Դաշնակցութեան եւ յանուն իւրաքանչիւր դաշնակցական ընկերոջ առանց բացառութեան։ Եւ հոս դրուած է մեր կուսակցութեան հայրենական գործի վարդապետութիւնը։ 

Պատմութիւնը կրկնւելու «խասիաթ» ունի, եթէ այն չես իւրացնում կամ դրան իրաւաքաղաքական գնահատական չես տալիս։

ՀՅԴ-ի դէմ Նիկոլ Փաշինեանն արշաւ է սկսել։ Նա այդ առումով օրիգինալ չէ։ Քանզի նորանկախ Հայաստանում ՀՅԴ-ի դէմ արշաւ տեղի է ունեցել նաեւ Նիկոլի քաղաքական «պապա» հանդիսացող ՀՀ 1-ին նախագահի կողմից։

«168 ժամ»-ը գրում է. «Ինչպէս յայտնի է` վերջին օրերին հանրային ուշադրութեան կենտրոնում են յայտնւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Օրերս յայտնի դարձաւ, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ` երեք հոգի արտաքսւել են ՀՅԴ շարքերից։

Եթէ Սովետական ժամանակներում լինէինք՝ կասէի յօդւածը կարող է «Ոզնիում» են տպւած եղել։ Այս մասին AD TV «Հարցազրոյց» հաղորդման ընթացքում անդրադառնալով տարածւած լուրերին, թէ ՀՅԴ մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով պարտիզանական գործողութիւններ իրականացնել իշխանութիւնների դէմ, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։