Հա

Ազգային

2018-ին Դաշնակցութիւնը չնսեմացրեց հասարակ մարդկանց մղումները եւ անկախ այդ ամէնի մէջ ամէն տեսակ կասկածելիների ներգրաււածութիւնից ու հնարաւոր վտանգաւոր զարգացումներից, կուռ միաւորներով միացաւ այդ ազնիւ մղումներին՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ 129-ամեակի միջոցառումների ընթացքում՝ Վանաձորում եւ Վարդենիսում իր ելոյթներում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով 2020-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրութիւններին՝ նշեց, որ միասնական թեկնածուի առաջարկով յաջորդ շաբաթջանից կը սկսեն խորհրդակցութիւններ երկրորդ փուլը՝ իրենց գաղափարներն իրականացնող համատեղ թեկնածուների հետ եւ կը փորձեն հասարակութեան գոնէ մի հատւածը կոնսոլիդացնել որոշակի գաղափարների շուրջ:

Շաբաթ, 02 Նոյեմբերի 2019 11:50

Կրկի՞ն Դաշնակցութեան «լիկվիդացիա»

Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը եւ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի անդամ Կարին Յովսէփեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հայաստանեան կառոյցի անունից երախտագիտական նամակ յանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

Published in Միջազգային
Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019 14:20

Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն

Հետաքրքրութեամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ Վիգէն Խաչատրեանի արտայայտութիւնը, որ 1990-1995 թւականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցութիւն։ Սա կարող է անմեղ արտայայտութիւն է, պարոն Խաչատրեանը իր արտայայտած գաղափարներից մէկը շեշտելու համար ուզել է նշել, որ նոյնիսկ Դաշնակցութիւնը որոշ մի հանգրւանի բաժանւել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկայ մթնոլորտում կարելի է նաեւ մտածել, որ պարոն Խաչատրեանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցութիւն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի կեդրոնական կոմիտէն խոր վիշտով կը գուժէ շրջանի վաստակաւոր ընկերներէն Յակոբ Մանճիկեանի մահը, որ տեղի ունեցաւ 18 հոկտեմբեր 2019-ին:

Published in Գաղափարական

ՀՅԴ-ն այն կուսակցութիւնն է, որ 128 տարւայ պատմութիւն ունի, եւ այդ ընթացքում չի եղել երկու Դաշնակցութիւն` ո՛չ 1990-95-ականներին, ո՛չ այսօր, ո՛չ երբեւէ, եւ եթէ որեւէ մէկը, որեւէ խումբ ցանկանում է այդպիսի ուղերձ ուղղել մարդկանց, ապա իզուր, կարող եմ ասել, որ նրանք սխալ են. եթէ այդ մարդկանց հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել:

Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

Published in Թեհրան
Կիրակի, 25 Օգոստոսի 2019 11:30

Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է

«Ամէն հայ պէտք է զգայ, որ առանց իրեն հայրենիքը կը փլւի»: Այս խօսքերի պատկանում են ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Բեկոր Աշոտին (Աշոտ Ղուլեան, Ասկոլկա): 

Published in Գաղափարական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։