Հա

Ազգային

Սա ոչ թէ վատ իշխանութիւն է, որը պէտք է փոխել ընտրութիւնների միջոցով, այլ ձեր սիրտը պիտի ատելութեամբ լցւի սրանց նկատմամբ՝ իրենք մեր հայրենիքը ոչնչացրին, եւ շարունակում են ոչնչացնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը Սեւան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքին։

Շարժումը չի կարող 100 տոկոսով միակարծիք լինել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Սեւանում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքից յետոյ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թէ ինչո՞ւ են Շարժման մաս կազմող ԲՀԿ-ն եւ «Հայրենիքը» պատրաստւում ընտրութիւնների, եթէ ՀՅԴ-ի օրակարգում դեռ ընտրութիւնների հարց չկայ։

Սեւան քաղաքի Սուրէն Զաքարեանի անւան մշակութային պալատի յարակից հրապարակում երէկ՝ ապրիլի 6-ին տեղի ունեցաւ «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքը։ Մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։

Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որեւէ իրաւասութիւն, յայտարարել է, որ Օնիկ Գասպարեանն ազատւած է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտօնից, իսկ ՀՀ Սահմանադրութեան 139-րդ յօդւածի 2-րդ մասով սահմանւած ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակւում է։

ՀՅԴ անդամ Արգինէ Գէորգեանն արձագանքել է երէկ Բաղրամեան պողոտայում (Հայրենիքի փրկութեան շարժման նստացոյցի վայրում) կայացած ազգային-ազատագրական, հայրենաշունչ երգերի երեկոյի մասնակիցներին սոցցանցերում վիրաւորանքներ հնչեցրած շրջանակներին:

Երեւանի Բաղրամեան պողոտայում տեղի ունեցող հանրահաւաքների ժամանակ վեր պարզւեց մի պաստառ, որի վրայ գրւած էր «Ազատագրում»: Սա վկայում է, որ մարդիկ իշխանութեան դէմ ծաւալւած շարժումն այլեւս ընկալում են որպէս ազգային-ազատագրական պայքար:

Հայրենիքի փրկութեան շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանն իր տեսակէտն է յայտնել արտահերթ ընտրութիւնների մասին․

Նիկոլ Փաշինեանը եւ ՀՀ նախագահը պատրաստ չեն լուրջ օրակարգով հանդիպման եւ քննարկման: Ես ՀՀ նախագահի եւ վարչապետի հանդիպումը համարում եմ անբովանդակ եւ ձեւական: 

ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մօտ ասյօր` մարտի 13-ին, մեկնարկել է Հայրենիքի փրկութեան շարժման բողոքի ակցիան` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով:

Մենք էլ նրան դիմաւորենք ՀՀ արտաքին գործերի նախարարութեան դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։

Էջ 1, 8-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։