Հա

Ազգային

«Կարող ձեռքերում ռուսական զէնքը կրակում է եւ հասնում իր նպատակներին»,- այս մասին երէկ կազմակերպւած տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի անդամ, Սփիւռքի եւ ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրէն, Արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնութեան Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով անկախ պատգամաւոր Արման Բաբաջանեանի՝ ԱԺ-ում ռուսական զէնքին ուղղւած քննադատութեանը։

Published in Միջազգային

Պատերազմի վերջում միայն ես հասկացայ, որ պարտւում ենք, սկզբում այլ կերպ էինք մտածում, բոլորս ոգեւորւած ու խանդաւառւած էինք, բայց ամէն ինչը գլխիվայր շուռ եկաւ․ հասկացայ, որ եթէ ադրբեջանցիները մտել են Շուշի, Սպարապետի արձանը կը պղծեն, դա յաղթանակած մարդու արձան է, այդ օրերին ես պատրաստակամութիւն յայտնեցի քանդակը տեղափոխելու Շուշիից, բայց ինձ ոչ ոք չարձագանքեց:

«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշա­կոյթի տան ռմբահարումից զոհւեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ, հարցեր ու չփա­րատւած կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհւածների հա­րազատներին: Ինչո՞ւ էին 400 ոստի­կանների բերել ռմբակոծւող Շուշի, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հաւաքել մի վայրում, փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթիւնից յետոյ փախան, եւ վերջա­պէս՝ ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հէնց մշակոյթի տան բեմը յայտնւեց:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Արմնիւզ» հեռուստաընկերութեանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին, արցախեան վերջին պատերազմում ՀՀ դիւանագիտական եւ ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլեացիայի պատճառներին, հետեւանքներին, ինչպէս նաեւ ստեղծւած իրավիճակից ելքին ու ապագային միտւած ծրագրերին:

Չեմ ուզում խօսել Շուշիի պատմութեան մասին, սակայն այն որ Շուշին, Արցախի քաղաքական եւ մշակութային կենտրոնն է եղել ու մնում է հայկական, դա որեւէ քննարկման ենթակայ չէ, անկախ նրանից, թէ վարչապետի աթոռից կպած անհատը եւ իր կողմնակիցները ինչ արտայայտութիւններ են անելու եւ ինչ ստեր են յօրինելու այդ մասին:

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

Շուշիի` հայկական լինել-չլինելու մասին Փաշինեանի վերջին «մեկնաբանութիւնը» կամ «պատասխանը» ոչ միայն չտւեց Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսեանի եւ ողջ հասարակութեանը հետաքրքրող հարցի պատասխանը (7:38 րոպէ տեւած տւայտանքների ժամանակ նա այդպէս էլ չարտասանեց մի բառակապացութիւն. «Շուշին հայկական է, եւ վե՛րջ»), այլեւ ջրի երես հանեց արդէն ապացուցման կարիք չունեցող հրէշաւոր դաւաճանութեան եւս մի քանի կարեւոր դրւագներ:

Պարոն Փաշինեան, յստակ հարց էի տւել՝ ըստ Ձեզ Շուշին՝

ա. հայկական է

բ. ադրբեջնական է:

Ձեր պատասխանը դիտարկում եմ որպէս լրագրողական մանիպուլեացիայի շատ կոնկրետ օրինակ: ՀՀ վարչապետից ակնկալում էի լսել, որ հայոց հինաւուրց բերդաքաղաք Շուշին հայկական է՝ իր ցանկացած կարգավիճակով:

Եթէ ես յարգանք ունենայի Նիկոլ Փաշինեանի հանդէպ, ես նրան բարեկամաբար որպէս նախկին գործընկեր խորհուրդ կը տայի ընդհանրապէս չփորձել սրբագրել իր մտքերը, քանի որ աւելի վատթարացնում է իր նախնական յայտնած միտքը: 

Հայրենեաց պաշտպանի օրը ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան մի խումբ անդամներ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց եւ յարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանութեան ժամանակ զոհւած նահատակների յիշատակին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։