Հա

Ազգային

Հայկական բարեգործական ընդհանուր միութեան եւ Լեռնային Ղարաբաղի կառավարութեան համագործակցութեամբ մեկնարկած երկամեայ ծրագրով արդէն անձնական համակարգիչ ունեն 3600 երեխաներ: Համակարգիչները ստանում են կրտսեր դասարանների աշակերտները՝ «Իւրաքանչիւր աշակերտի մէկ համակարգիչ» սկզբունքով:

Published in Հասարակական

Բերդաձորում անմեկնելի խորհուրդներով վիթխարի քարաժայռեր կան, դրանք բարբառով կոչւում են կարկառներ։ Մարդն այստեղ ծնւում, աչքն առնում է կարկառներին, ապրում դրանց հանգոյն եւ դառնում նախաստեղծ իր հիմքին։ Երբ Միքայէլ եւ Արփենիկ Մկրտչեանների ընտանիքում ծնւեցին ինը երեխաները, Բերդաձորը միջնատարածք էր, մի կողմում Լաչինը, միւս կողմում՝ ադրբեջանաբնակ Շուշին։

Published in Ազգային

Եթէ ուզում էինք ապրել եւ տէրը մնալ Արցախի, պէտք է ազատագրէինք Շուշին: 1992-ի ծանր օրերին այս ճշմարտութիւնը պարզ էր իւրաքանչիւր արցախցու համար: Եւ բոլորս անհամբեր էինք, մեր շուրթերին մի հարց էր. «Ե՞րբ է սկսւելու Շուշիի գրոհը»: Մեր փրկութիւնը դրա մէջ էր: Սկսել մեզ համար նշանակում էր վերադարձնել Շուշին, հայի մտքով ու ձեռքով կառուցւած մի քաղաք, որ ադրբեջանցին գերել ու դարձրել էր իր իսկ կառուցողի դէմ մահաբեր մի կրակակէտ...

Published in Ազգային

Օրերս ադրբեջանական Գուբա քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, բացելով իբր թէ ցեղասպանութեան հետեւանքով զոհւած թուրքերի յիշատակին կանգնեցւած արձանը, յայտարարեց, որ «Ադրբեջանի դրօշը շուտով ծածանւելու է Շուշիի, Խանքենդիի եւ ադրբեջանական այլ տարածքների վրայ եւ մեր պատմական հողերը, որոնք են՝ Երեւանի խանութիւնը, Սեւանը եւ Զանգեզուրը, կը լինեն Ադրբեջանի տարածքում»:

Published in Քաղաքական

Այս ամառ մասնակցեցի «Անի թուր» ընկերութեան միջոցով կազմակերպւած շրջագայութեանը՝ դէպի Ղարաբաղ՝ օգոստոսի 15-ից 22-ը, որը անմոռանալի յուշեր պարգեւեց բոլոր մասնակցողներին. ինչպէս կարգախօսն է՝ «Սիրով գնանք, սէրով վերադառնանք», իրօք որ՝ այդպէս էր: Թուրին մասնակցեցին 23 հոգի՝ տարբեր բնաւորութիւնների եւ սովորութիւնների տէր մարդիկ, որոնք դարձել էին մի ոգի եւ մի բուռ ու այստեղ չի կարելի անտեսել պրն. Անդրանիկի ու նրա դստեր՝ Անի Բունիաթեանի բարեհամբոյր ու սիրալիր վերաբերմունքը:

Published in Հասարակական

Շուրջ մէկ ամիս է, որ Արցախում (Շուշի եւ Ստեփանակերտ) սկսել է գործել հայկական ձեռագործ գորգերի արտադրութեան գործարանը: Հայկական մշակոյթի այս հնագոյն ճիւղի պահպանումն ու գորգարւեստի վերազարթնումը կարեւոր նշանակութիւն ունեն Արցախի եւ Արցախի երիտասարդ սերունդի համար, որն իր ապագան միախառնւած է տեսնում իր երկրի զարգացման հնարաւորութիւններին:

Published in Հասարակական

Շուշիում սեպտ. 23-ին հանդիսաւոր կերպով բացւել է Շուշի եւ Լոս Անջելէս քաղաքների միջեւ բարեկամութեան պուրակը: ԼՂՀ-ի արտգործնախարարութեան Մամուլի ծառայութիւնից յայտնել են, որ պուրակում տեղադրւել է երկու քաղաքների խորհրդանիշ հրեշտակի արձանը: Բացման արարողութեանը ներկայ են գտնւել՝ Արցախ ժամանած Կալիֆորնիայի Նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս Անջելէսի Քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի Շրջանցային վարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ եւ հիւրեր:

Published in Հասարակական
Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2013 11:30

ԽՈՋԻՎԱՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ - Նիկոլ Դուման

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան) (յունւարի 12, 1867-սեպտեմբերի 27, 1914), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցութեան անդամ: Ծնւել էր 1867 թւականին՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գիւղում: Աւարտել է Շուշիի Թեմական դպրոցը (1887): Եղել է ուսուցիչ՝ Հիւսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896-ին՝ Թաւրիզի եւ Սալմաստի վարժարաններում: Մասնակցել է 1894-1896-ի Դերիկի կռիւներին: 

Published in Ազգային
Կիրակի, 08 Սեպտեմբերի 2013 11:10

Կարմիր արիւնով ներկւած մեր կանաչ Շուշի

Շնորհաւորելով Թեհրանից մեկնած մեր մասնակից-աշակերտներին, մրցոյթ-փառատօնում իրենց ձեռքբերած յաջողութեան համար՝ շնորհաւորանքի եւ շնորհակալութեան խօսքեր պէտք է ասել նախ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, որը առիթն ստեղծեց այդ մրցութեանը մասնակցելու համար, Մշակութային յանձնախմբին, մասնակիցների ծնողներին, աշակերտների հետ պարապմունքներ անցկացրած պրն. Նորվանին եւ ի մասնաւորի երկու պատասխանատուներ՝ տկն. Հրանուշ Սարգսեանին եւ պրն. Արա Շիրւանեանին, ովքեր յանձն առան այդ դժւարին պատասխանատւութիւնը:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցւող Երկրաբանական թանգարան եւ ծանօթացել այնտեղ տարւող աշխատանքներին: Նա կարեւոր է համարել նման հաստատութեան առկայութիւնը Արցախում՝ նշելով. «Արցախում առաջին անգամը լինելով՝ ստեղծւում է նմանատիպ թանգարան եւ այն կը դառնայ կարեւոր գիտա-կրթական ու զբօսաշրջութեան կենտրոն:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։