Հա

Ազգային

Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը կարելի է պատմական համարել նաեւ այն առումով, որ նրանում առկայ է «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը: Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սլովակիայի բանաձեւերի հետ այս իմաստով բաւական ընդհանրութիւններ ունեցող այս բանաձեւում յստակ ուղերձ կայ առ այն, որ հայութիւնը ցեղասպանութեան է ենթարկւել հէնց իր պատմական հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:

ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին եւ առանձնացրել երեք կարեւոր կէտեր։ Ակադեմիկոսը, մասնաւորապէս, նշել է.

Published in Միջազգային

Սիրիայի ժողովրդական ժողովը փետրւարի 13-ին միաձայն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախմբի կողմից ներկայացւած՝ «20-րդ դարում Օսմանեան կայսրութեան թուրք իշխանաւորների կողմից Հայոց Ցեղասպանութեան եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձեւը: Այսպիսով, Սիրիան դարձաւ Լիբանանից յետոյ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը:

Published in Միջազգային
Կիրակի, 16 Փետրւարի 2020 10:40

Լարիջանին Սիրիա է մեկնել

Պաշտօնական այցով այսօր՝ փետրւարի 16-ին Սիրիա է մեկնել Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Published in Իրան

Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ընդունումը նաեւ կապւած է Սիրիա-Թուրքիա խզւած յարաբերութիւնների հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Լիբանանի «Ադզակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

Սուրիա եղաւ արաբական երկրորդ երկիրը, Լիբանանէն ետք, որուն խորհրդարանը ճանչցաւ Հայկական Ցեղասպանութիւնը, դատապարտեց զայն եւ անոր հանդէպ ժխտողականութիւնը, պատմութիւնը խեղաթիւրելու փորձերը։ Ճանաչման բանաձեւը խորհրդարան ներկայացուած է Հայ-սուրիական բարեկամութեան ընկերակցութեան կողմէ եւ որդեգրուեցաւ միաձայնութեամբ։

Սիրայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական յանձնախմբի նախագահ Նորա Արիսեանի խօսքով` Սիրիայի խորհրդարանի կողմից փետրւարի 13-ին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը պատմական քայլ էր:

Published in Հայ Դատ

Տասնամեակներէ ի վեր Սուրիոյ Հայ Դատի յանձնախումբը քաղաքական, յարաբերական, քարոզչական, մշակութային հետեւողական աշխատանք կը ծաւալէ հանրային կարծիք ձեւաւորելով` Սուրիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման բանաձեւը հաստատելու համար:

Published in Հայ Դատ

Սիրիական բանակը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբաւորման դէմ դաժան մարտերի արդիւնքում ազատագրել է Հալէպ նահանգի արեւմուտքում գտնւող Հան-Ասալ բնակավայրը: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է Ռիա Նովստին՝ յղում անելով ռազմական աղբիւրին:

Published in Միջազգային

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին երէկ՝ փետրւարի 8-ին գեներալ Ղասեմ Սոլէյմանիի մեծարման միջոցառման ժամանակ յայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայութեան ժամանակը Սիրիայում եւ Իրաքում սպառւել է:

Published in Իրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։