MENU
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ծնւել է հայ ժողովրդի ծոցից՝ հայութեան ու Հայաստանի ազատագրութեան նպատակով: 130-ամեայ պատմութեան ընթացքում նրա գաղափարախօսութիւնը եզակի եւ անփոխարինելի արժէքներ է համարում Հայաստանին ու հայ ժողովրդին: Դաշնակցութիւնը այդ նպատակների իրագործման եւ այդ արժէքների պաշտպանութեան համար անհնարինը հնարաւոր դարձնելու վճռակամութեամբ կատարել է ամէն տեսակ զոհողութիւն, որի շնորհիւ հայ ժողովուրդը 1918 թւականին կարողացաւ վերականգնել հայոց պետականութիւնը. պետականութիւն, որը թէեւ կարճ կեանք ապրեց, սակայն եղաւ այսօրւայ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման երաշխիքն ու հիմնաքարը:
Հայաստանի Անկախութեան հռչակագիրն ընդունւեց 1990 թ. օգոստոսի 23-ին: Հայաստանի Գերագոյն խորհուրդը՝ արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը եւ 1918 թւականի մայիսի 28-ին ստեղծւած Հայաստանի Անկախ Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, հռչակեց անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը եւ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները հանրաքւէում իրենց վճռական «այո»-ն ասելով, բռնեցին անկախութեան ուղին:
Հայաստանի գործող իշխանութիւնն իր անխոհեմ քայլերի պատճառով ոչ միայն երկիրը կանգնեցրել է բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ, այլեւ լուրջ հարւած է հասցրել ազգային անվտանգութեանը:
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի յայտարարութեամբ ասւած է, որ Արցախի հանրապետութեան անկախ պետականութեան կարգավիճակը եւ տարածքային ամբողջականութիւնն անսակարկելի են։
Սէր նշանակում է սիրել, որեւէ մէկի հետ հաշտ ու բարիացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարւել, համակրել, յարգել եւ ...
Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»:
Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ է ունեցել վայելելու այդպիսի անձնաւորութեան ներկայութիւնն ու նւիրական գործունէութիւնը՝ յօգուտ հարենիքի եւ ազգի վերելքի. գրծունէութիւն, որի համար նա արժանի է իր հայրենակիցների յաւերժական յարգանքին ու մեծարանքին:
Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:
Որեւէ կուսակցութիւն քաղաքական կամ ընկերային միեւնոյն ուղղութիւնը եւ առաջադրանքները ունեցող մարդկանց կազմակերպւած ամբողջութիւն է:
Ազգային, քաղաքական եւ ընկերային-տնտեսական մեծ ծրագրերը կարելի չէ իրականացնել միմեանցից անկախ աշխատող անհատների ցրւած ճիգերով եւ դրա համար է, որ միեւնոյն նպատակներն ու գործելակերպը բաժանող անհատներն իրար շուրջ հաւաքւելով համադրում են իրենց հնարաւորութիւններն ու միջոցները՝ միասնաբար իրենց հաւաքական առաջադրանքներին հասնելու եւ այս ձեւով է, որ կազմւում է կուսակցութիւն:
Երեկոյի ընթացքում ՌԵՄ-ի հիմնադրման եւ գործունէութեան շրջագծում տեղի ունեցան երեք առանձին թեմաներով բանախօսական ելոյթներ։ Բանախօսութիւններն ընթացան հետաքրքիր եւ հաճելի զրոյցի ներքոյ, քանի որ իւրաքանչիւր բանախօս իր ելոյթը ծաւալեց հանդիսավարի հարցումներին պատասխանելով։
Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել «Microsoft»-ին եւ անձամբ ընկերութեան փոխնախագահ, մեր հայրենակից Վահէ Թորոսեանին՝ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում նրա անձնական ներդրման, Երեւանում ընկերութեան գրասենեակի, ինչպէս նաեւ Հայաստանի «Microsoft» ինովացիոն կենտրոնի բացմանն իր գործուն եւ շահագրգիռ մասնակցութեան համար: