Հա

Ազգային

«Բաքուն փորձում է միջազգային ասպարէզում ունեցած դիւանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրութիւնը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացւելու»,- այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը: 

Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնն արձագանգել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման տարբերակների վերաբերեալ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութեանը:

Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զէնք վաճառելու հետ կապւած Հայաստանը յստակ դիրքորոշում ունի եւ այն չի փոխւել, քանի որ այդ զէնքն օգտագործւում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաեւ խաղաղ բնակչութեան դէմ:

Պետերբուրգի մետրոյում պայթիւնի հետեւանքով տուժածների շրջանում կան հայեր։

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտայանձնումը խօսքի ազատութեան եւ ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրաւունքների կոպտագոյն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցոյց է դնում բռնապետութեան եւ ժողովրդավարութեան միջեւ առկայ խորը անդունդը։

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայացել է Նալբանդեան-Մամեդեարով հանդիպումը: Այդ մասին «twitter»-եան իր էջում յայտնել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը:
«Երէկ (դեկտեմբերի 8-ին-Խմբ.) երեկոյեան Համբուրգում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ եռանախագահների հանդիպումը»,- գրել է նա:

Published in Քաղաքական

«Աւելի լաւ կը լինէր, որ Ադրբեջանի ղեկավարութիւնն ինքնախաբէութեամբ չզբաղւէր եւ թոզ չփչէր ադրբեջանական հասարակութեան աչքերին: Մէկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդէն հրապակաւ խոստովանել էր բանակցութիւնների իրական բովանդակութեան մասին՝ նշելով, որ Բաքւին յորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը»,- յաւելել է Տիգրան Բալայեանը:

Published in Քաղաքական

ՀՀ արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը մեկնաբանել է սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:
Մենք ողջունում ենք ՌԴ-ի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիի միջեւ սիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

Published in Քաղաքական

Ապրիլի 1-4-ը, երբ Ադրբեջանը սանձազերծել էր վայրագութիւններ Արցախի դէմ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ապրիլի 4-ին ԵԱՀԿ-ի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ յանձնարարել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարութեանը՝ աշխատել Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնութեան պայմանագիր կնքելու ուղղութեամբ:

Published in Քաղաքական

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն երէկ՝ օգոստոսի 10-ին թուրքական «TRT» հեռուստաընկերութեան հետ զրոյցում յայտարարել է, թէ ԼՂ-ի հակամարտութեան հարցը կը քննարկւի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը՝ վկայակոչելով «Ազատութիւն» ռադիոկայանին:

Published in Քաղաքական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։