Հա

Ազգային

ՀՀ արտգործնախարարի մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը, «yerkir.am»-ի հետ զրոյցում, պատասխանելով այն հարցին, թէ ի՞նչ տեղեկութիւններ կան Գերմանիայի Բունդեսթագից, որտեղ, ըստ տեղեկութիւնների, ապրիլի 30-ին պէտք է տեղի ունենար Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի քւէարկութիւնը, պատասխանեց. «Հարցի քւէարկութիւնը, ճիշտ է, տեղափոխւել էր, բայց ոչ՝ ապրիլի 30-ին: Մամուլում տեղ գտած այդ տեղեկութիւնը սխալ է»:

Published in Քաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեանը արձագանգել է թուրք տարբեր պաշտօնեաների յայտարարութիւններին եւ «twitter»-ի իր միկրոբլոգում գրառել. «Ինչքան մօտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի օրը, Թուրքիայից հնչող յայտարարութիւնները դառնում են աւելի յուսահատ ու անիմաստ»:

Published in Քաղաքական
Երեքշաբթի, 03 Մարտի 2015 11:30

Ադրբեջանի շանտաժն արդի՞ւնք է տալիս

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային իրենց վերջին այցի արդիւնքների վերաբերեալ համատեղ յայտարարութեան մէջ նշել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանաւորւել են դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը: Ի՞նչ առաջարկների մասին է խօսքը, յայտարարութեան մէջ նշւած չէ:

Published in Քաղաքական

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման առաջարկները ներկայացւած են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների հինգ յայտնի յայտարարութիւններում: Ինչպէս բազմիցս նշել ենք, ի տարբերութիւն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկութիւնների հիման վրայ շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղւած բանակցութիւնները:

Published in Քաղաքական

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախագահները Հայաստան կայցելեն փետրւարի 17-ին:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը տեղեկացնում է, որ համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի, արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:

Published in Քաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն անդրադարձել է Թուրքիայի նախագահականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթին ուղղւած վերջին յայտարարութեանը:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ՀՀ արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը «twitter»-ի իր միկրոբլոգում խստօրէն քննադատել է թուրքական կողմից հնչեցւած յայտարարութիւնը:

Published in Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որով դատապարտել է Հալէպի Հայ Կաթողիկէ եկեղեցու հրթիռակոծումը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը ՀՀ ԱԳՆ-ի մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեանի յայտարարութիւնում ասւում է. «Դատապարտում ենք Հալէպի Հայ Կաթողիկէ Ս. Ռիտա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետեւանքով լուրջ վնասներ են պատճառւել:

Published in Քաղաքական

«Արմինֆօ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում մեկնաբանելով Իրաքում վերջին շրջանում ծաւալւող իրադարձութիւնները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեանն ասել է, որ խիստ մտահոգութիւն են առաջացնում ծայրայեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականացւող բռնութիւնները:

Published in Քաղաքական

Ըստ «Taraf» թերթի՝ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից որպէս նախագահի թեկնածու առաջադրւած Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտադիր է շարունակել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը եւ այս ուղղութեամբ անել երկրորդ քայլը՝ բացել Հայաստանի հետ սահմանը:

Published in Քաղաքական

Աւելի քան երեք տարի շարունակւող պատերազմի մէջ ապրող հալէպահայերը հիմա արդէն օգնութեան կոչով դիմում են հայրենակիցներին՝ ընդգծելով, որ երբեմնի բարգաւաճ համայնքի գոյութիւնը վտանգւած է:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։