Հա

Ազգային

ՀՀ արտաքին գործերի նախարարութեան (ԱԳՆ) մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեանը մեկնաբանել է վերջին օրերում Հալէպում ստեղծւած իրավիճակը:
«Խստօրէն դատապարտում ենք վերջին օրերի Հալէպ քաղաքի, հայաբնակ Նոր Գիւղ թաղամասի ռմբակոծութիւնները, որոնք մարդկային զոհերի եւ աւերածութիւնների պատճառ են դարձել:

Published in Քաղաքական

«Մենք ողջունում ենք Շւէյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչէքի գործի փոխանցումը Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի Գերագոյն պալատի վերանայմանը»,- այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարութեան մամուլ քարտուղար Տիգրան Բալայեանը՝ պատասխանելով «Արմինֆօ» գործակալութեան այն հարցին, թէ ինչպէս կը մեկնաբանէք Շւէյցարիայի նախաձեռնութիւնը բողոքարկելու Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի Դողու Փերինչէքի գործով որոշումը:

Published in Քաղաքական

Դեկտեմբերի 12-ին կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տեւել է շուրջ մէկ ժամ 20 րոպէ: Հանդիպման աւարտից յետոյ առաջինը սրահից դուրս է եկել Էդւարդ Նալբանդեանը, որը լրագրողների տպաւորութեամբ զայրացած է եղել, եւ շատ արագ հեռացել է: Այս մասին տեղեկացրել է «yerkir media.am»-ը:

Published in Քաղաքական

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն յայտարարել է, որ իրենց ցանկութիւնն ու տեսլականը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումն ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծումն է: Ինչպէս տեղեկացրել է «Միլլիէթ»-ը, մամուլի ասուլիսի ընթացքում Դաւութօղլուն անդրադարձել է Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան գագաթաժողովի շրջագծում Հայաստան հրաւիրւելուն:

Published in Քաղաքական
Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2013 12:30

Դաւութօղլուին հրաւիրել են Հայաստան

«tert.am» - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուին հրաւիրել են Հայաստան՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին կայանալիք Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՍԾՏՀԿ) համաժողովին,- տեղեկացրել է թուրքական «Zaman»-ը: Թուրքական պարբերականը յիշեցնում է, որ աւելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը յայտարարել էր, որ աշխատում են Հայաստանի հետ յարաբերութիւններին առնչւող որոշ գաղափարների շուրջ:
Դաւութօղլուին Հայաստան հրաւիրելու մասին լուրը «tert.am»-ի հետ զրոյցում հաստատեց նաեւ Հայաստանի արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը, նշելով, որ հրաւէր ուղարկւել է ՍԾՏՀԿ-ի բոլոր անդամներին:
Թուրքական լրատւամիջոցները տեղեկացնում են, որ Դաւութօղլուն մտադիր է այցելել Հայաստան, սակայն վերջնական որոշումը պայմանաւորւած է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ առկայ իրադրութեամբ: Նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման ընթացքում Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսեանը որոշել են շարունակել բանակցութիւնները, եւ դա հաշւի առնելով՝ ակնկալւում է, որ Դաւութօղլուն կայցելի Երեւան:

Published in Քաղաքական
Էջ 5, 5-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։