MENU
Ֆրանսայի Հայ Դատի յանձնախումբը յայտնեց, թէ 9 նոյեմբերի գիշերը ստորագրուած հրադադարը չի լուծեր Լեռնային Ղարաբաղի հայոց հարցը, ուրեմն պէտք է շարունակուի զօրաշարժը:
Ֆրանսայի նախագահական թիւ 2019-219 հրամանագիրը, որ կը վերաբերի Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումներուն, 10 ապրիլին հրապարակուեցաւ պետական պաշտօնաթերթին մէջ: Այս հրամանագիրը գործադրուած խոստումն է հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մաքրոնի, զոր տուած էր հայ համայնքին` տարի մը առաջ, Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի տարեկան ընթրիքի ընթացքին:
Ֆրանսիայում ներկայում ապրում է մօտ 500 հազար հայ: Նրանք բնակւում են Ֆրանսիայի գրեթէ ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսէլ, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայէլ, Լա Սիոտա եւ այլ քաղաքներում: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յարութ Մարտիրոսեանը, եթէ նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակւում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:
Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստւում է 2018 թւականին կրկին օրակարգ բերել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու հարցը: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յարութ Մարտիրոսեանը:
Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է Նանտեր քաղաքի դատարանի որոշումը, որն «անընդունելի» է որակում Ադրբեջանի՝ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լուսէթի եւ Լորան Ռիշարի, ինչպէս նաեւ «France Television»-ի դէմ յարուցած դատական հայցը:
«Հայ համայնքը որեւէ թեկնածուի չի պաշտպանելու: Իւրաքանչիւրն իր ցանկութեամբ քւէարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նոյն մօտեցումն է ցուցաբերում, ինչպէս նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիւ միութիւններ եւ կուսակցութիւններ, ամէն մէկն ինքը կը որոշի ում օգտին ձայն տայ: Ի դէպ, նոյն մօտեցումը կայ նաեւ հրեաների, յոյների եւ այլ ազգերի համայնքներում»,- ասել է Յարութ Մարտիրոսեանը:
Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտում է ազգային կամ կրօնական հողի վրայ ցեղասպանութիւնների եւ զանգւածային սպանութիւնների ժխտումը քրէականացնելու մասին Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելը:
Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը հաղորդագրութեամբ տեղեկացրել է, որ Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան՝ ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը գտնւում է մահւան սպառնալիքի դէմ-յանդիման, յատկապէս՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակարգի քաջալերանքով՝ նրա դէմ հալածանքները սաստկացել են: Այդ կապակցութեամբ յանձնախումբը ստորագրահաւաք (https://www.change.org/p/france-sosgaropaylan/u/18831827) է սկսել:
Ֆրանսիայի Հայ Դատի պաշտպանութեան յանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտօնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունօ լը Ռուի նշանակումը: Յանձնախմբի նախագահ Մարտիրոսեանի՝ «Արմէնպրես»-ին տրամադրւած յայտարարութեան մէջ շեշտւում է, որ լը Ռուն երկար տարիներ հաւատարիմ կերպով եղել է հայկական խնդիրների բարձրաձայնման եւ ներկայացման ջատագով:
ՀՀ ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակեանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցութեան ղեկավար Բրիւնօ լը Ռուի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ի Հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից: