Ջաշք լեռը կամ Ջաշքի աղէ գմբէթը գտնւում է Բուշեհրի նահանգում՝ Դէյր եւ Դաշտի քաղաքների միջեւ ընկած տարածքում: Այն համարւում է Իրանի եւ Միջին Արեւելքի ամենագեղեցիկ ու ամենահսկայական աղէ գմբէթներից մէկը: Ազգային բնական երեւոյթ հանդիսացող Ջաշքի աղէ գմբէթը իրանական 1376 թ. (1997 թ.) գրանցւեց որպէս Կենսոլորտի պահպանման կազմակերպութեան հսկողութեան տակ գտնւող քառեակ շրջաններից մէկը:
«armenian.irib.ir» - Ջաշք լեռը կամ Ջաշքի աղէ գմբէթը գտնւում է Բուշեհրի նահանգում՝ Դէյր եւ Դաշտի քաղաքների միջեւ ընկած տարածքում: Այն համարւում է Իրանի եւ Միջին Արեւելքի ամենագեղեցիկ ու ամենահսկայական աղէ գմբէթներից մէկը: Ազգային բնական երեւոյթ հանդիսացող Ջաշքի աղէ գմբէթը իրանական 1376 թ. (1997 թ.) գրանցւեց որպէս Կենսոլորտի պահպանման կազմակերպութեան հսկողութեան տակ գտնւող քառեակ շրջաններից մէկը: Ջաշքի աղէ լեռան ակնառու իւրայատկութիւններն են՝ նրա աղերի տեսակը, եզակի գմբէթներն ու քարանձաւները, ջրվէժները եւ այլն:
Ջաշքի աղէ գմբէթը Բուշեհրի նահանգի տեսարժան վայրերից է համարւում:
Ջաշքի աղէ լեռան երկարութիւնը կազմում է 12 կմ., լայնքը՝ 4.5 կմ.: Աղէ գմբէթն զբաղեցնում է 3666 հեկտար տարածութիւն: Լեռը գտնւում է ծովի մակերեւոյթից 1350 մետր բարձրութեան վրայ: