Հա

Այլ

10/04/2012 - 10:04

«Մարզանք» բառը շատերի մօտ ասոցիացւում է ֆիզիկական վարժութիւնների հետ, որ կատարւում է առաւօտեան: Բայց եթէ հաշւի առնենք, որ մարզանքի նպատակն աշխատունակութեան եւ ուշադրութեան մեծացումն է, նեարդային լարւածութիւնից ազատւելը, ապա պարզւում է, որ երեկոյեան մարզանքն աւելի իրական է: Շատերի մօտ հէնց երեկոյեան է զգացւում յոգնածութիւն, մէջքի ցաւեր, իսկ աշխատանքի մասին միտքն էլ չի թողնում կենտրոնանալ կենցաղային խնդիրների վրայ:

Ահա այս դէպքերում էլ կարող է օգնել յատուկ ընտրւած վարժութիւնների համակարգը, որը պէտք է կատարել աշխատանքից յետոյ, իհարկէ՝ ընթրիքից առաջ: Ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել երեկոյեան մարզանքով. Առաջին հերթին, կարելի է թօթափւել «գայլի ախորժակից», յատկապէս նիհարել ցանկացողների համար: Հանգստանում է նեարդային համակարգը, ու ազատւում ես ստրեսային վիճակից: Ազատւում էք այն յոգնածութիւնից, որ կուտակւել է աշխատավայրում: Շատ է լաւանում ողնաշարի վիճակը եւ դադարում են մէջքի ցաւերը: Ակտիւանում է ներքին օրգանների աշխատանքը: Ընդհանրապէս, իւրաքանչիւրն ինքը պէտք է մշակի իր վարժութիւնների համակարգը՝ իհարկէ, հետեւելով որոշակի խորհուրդների: Առաջին հերթին, մարզանք պէտք է կատարել դատարկ ստամոքսով: Պէտք է վերջացնել ընթրիքից 15-20 րոպէ առաջ, իսկ պարապմունքի տեւողութիւնը պէտք է լինի 10 րոպէ: Կարիք չկայ ամէն օր զբաղւել երեկոյեան մարզանքով, կարելի է՝ շաբաթւայ մէջ երեք անգամ: Պէտք է աշխատել օրգանիզմը շատ չծանրաբեռնել: Իսկ ամենալաւ վարժութիւնը վազքն է, որ համակարգային ազդեցութիւն է թողնում օրգանիզմի վրայ: Կարելի է ասել՝ այն իդէալական մեթոդ է սրտանօթային համակարգի հիւանդութիւնների համար՝ որպէս պրոֆիլակտիկա սրտամկանի համար: Վազքը պէտք է սկսել հինգ րոպէից, այնուհետեւ հասցնել 30 րոպէի: Պէտք է վազել շաբաթւայ մէջ 2-3 անգամ: Դրանից աւելիի դէպքում՝ օրգանիզմը չի կարող հասցնել վերականգնւել, իսկ քչի դէպքում՝ կտրուկ նւազում է առողջարար նշանակութիւնը: Վազքից առաջ՝ պէտք է թեթեւ մարզել մկանները, իսկ վազքը սկսել դանդաղ, ապա՝ արագացնել: Յետոյ աստիճանաբար էլի դանդաղեցնել, իսկ վազելուց յետոյ՝ ընդունել ջրային պրոցեդուրաներ: Հաւատացէք, այս ամենից յետոյ բաւականին թեթեւ էք մտածում վաղւայ օրւայ մասին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։