Մասնագէտները գտնում են, որ թարթիչների սեւաներկը կարելի է օգտագործել 3-6 ամիս: Աչքերը հիանալի միջավայր են բակտերիաների համար, որովհետեւ դրանք խոնաւ են ու տաք: Ամէն անգամ, երբ մենք խոզանակն անց ենք կացնում թարթիչների վրայով ու նորից տուշի մէջ մտցնում, մի քիչ աղտոտում ենք այն: Իսկ ահա աչքերի համար նախատեսւած քսուքները կարելի է պահպանել 6 ամսից մինչեւ մէկ տարի:
Մասնագէտները գտնում են, որ թարթիչների սեւաներկը կարելի է օգտագործել 3-6 ամիս: Աչքերը հիանալի միջավայր են բակտերիաների համար, որովհետեւ դրանք խոնաւ են ու տաք: Ամէն անգամ, երբ մենք խոզանակն անց ենք կացնում թարթիչների վրայով ու նորից տուշի մէջ մտցնում, մի քիչ աղտոտում ենք այն: Իսկ ահա աչքերի համար նախատեսւած քսուքները կարելի է պահպանել 6 ամսից մինչեւ մէկ տարի: Այն, ինչը մօտեցնում ենք աչքին, պէտք է լինի հիանալի որակի:
Եթէ դրանք կորցրել են իրենց որակը կամ հոտը, 6 ամսից շուտ են կորցրել թարմութիւնը, առանց ափսոսելու դէն նետէք: Մաշկը սնուցող միջոցները կարելի է օգտագործել մինչեւ մէկ տարի, եթէ գունային փոփոխութիւններ չեն նկատւել:
Դիմափոշիներն ու ստւերաներկերը կարելի է օգտագործել մինչեւ երեք տարի: Եւ առհասարակ, քանի որ փոշիաւոր միջոցները զուրկ են խոնաւութիւնից, այդ պատճառով էլ այնտեղ միկրոբներ չեն բազմանում: Շրթունքների ու աչքերի համար մատիտները կարելի է շատ երկար օգտագործել, իսկ շրթներկը՝ երկու տարի: Լոգանքի համար նախատեսւած գելերի, օճառահեղուկների ու քսուքների պահպանման ժամկէտը մօտ երկու տարի է: Հնանալու դէպքում դրանք դժւար թէ վնասեն, պարզապէս օգուտն էլ մեծ չի լինի: