Հա

Այլ

06/03/2017 - 10:40

Առաջին կին-տիեզերագնացը տօնում է իր 80-ամեակը

Վալենտինա Տերեշկովան` առաջին կինն աշխարհում, որ տիեզերք է դուրս եկել, Խորհրդային Միութեան հերոսուհին, առաջին կինը գեներալ-մայորի կոչումով, «Դարի կինն ու ՌԴ-ի Պետդումայի պատգամաւորը, այսօր՝ մարտի 6-ին տօնում է իր 80-ամեակը: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

«alikonline.ir» - Վալենտինա Տերեշկովան` առաջին կինն աշխարհում, որ տիեզերք է դուրս եկել, Խորհրդային Միութեան հերոսուհին, առաջին կինը գեներալ-մայորի կոչումով, «Դարի կինն ու ՌԴ-ի Պետդումայի պատգամաւորը, այսօր՝ մարտի 6-ին տօնում է իր 80-ամեակը: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Նրա տարեդարձի առթիւ Պետդումայի ստորին պալատը ցուցահանդէս է կազմակերպել: Այն կը ներկայացնի ցուցանմուշներ նւիրւած Տերեշկովայի տիեզերական թռիչքին, որը կատարւել է 1963 թւականի յունիսի 16-ին, ինչպէս նաեւ խորհրդային տիեզերական հետազօտման պատմութեանը:

Ցուցահանդէսին ներկայացւած են լինելու թէ՛ ռուսական, թէ՛ համաշխարհային տիեզերագնացութեան նմուշներ: «Luna-9» հրթիռը, որն առաջին անգամ աշխարհում իրականացրել է փափուկ վայրէջք Լուսնի վրայ, ինչպէս նաեւ դրա կատարելագործւած «Luna-16» տեսակի հրթիռը:

Մինչեւ հիմա Վալենտինա Տերեշկովան միակ կին տիեզերագնացն է, ով ոչ թէ պարզապէս անձնակազմում է եղել, այլ հէնց ինքն է իրականացրել թռիչքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։