Հա

Այլ

04/05/2017 - 10:10

«WhatsApp»-ի աշխատանքը խափանումից յետոյ վերականգնւել է

«WhatsApp» յայտնի մեսենջերի աշխատանքը փաստացիօրէն վերականգնւել է տեղի ունեցած խափանումից յետոյ:

«alikonline.ir» - «WhatsApp» յայտնի մեսենջերի աշխատանքը փաստացիօրէն վերականգնւել է տեղի ունեցած խափանումից յետոյ: Այդ մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Verge»-ը:

Յաւելւածի աշխատանքում խափանումները տեւել են մօտ երկու ժամ:

«Downdetector» ծառայութիւնը, որը հետեւում է յայտնի ինտերնետային ռեսուրսներին, յայտնում է, որ խափանումները գրեթէ դադարել են:

«Reuters» գործակալութիւնը, վկայակոչելով ընկերութեան մամուլի ծառայութեանը, յայտնում է, որ յաւելւածի աշխատանքում խնդիրը վերացւել է:

«Մենք վերացրել ենք խնդիրը, եւ ներողութիւն ենք խնդրում անյարմարութիւնների համար»,- ասւած է «WhatsApp»-ի մամուլի ծառայութիւնում:

«WhatsApp»-ի աշխատանքում խափանումները գրանցւել են մասնաւորապէս Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եւրոպայում եւ Բրազիլիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։