Ամերիկահայ դիզայներ Քարոլին Ռաֆայէլեանը Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թեմայով թեւնոց է ստեղծել` #KEEP THE PROMISE (#պահել խոստումը) գրութեամբ:
«alikonline.ir» - Ամերիկահայ դիզայներ Քարոլին Ռաֆայէլեանը Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թեմայով թեւնոց է ստեղծել` #KEEP THE PROMISE (#պահել խոստումը) գրութեամբ: Այս մասին գրում է «tert.am»-ը:
Թեւնոցի լուսանկարը Twitter-ում հրապարակել է այն ձեռք բերած օգտատերերից մէկը` շնորհակալութիւն յայտնելով «Alex and Ani» ընկերութեանը:
Քերոլինը «Alex & Ani» ոսկերչական ընկերութիւնը հիմնել է 2004-ին` զբաղւելով Ռոդ Այլենդում իր հօր հիմնադրած ոսկերչական գործարանի զարգացմամբ:
Յիշեցնենք, որ ամերիկահայ դիզայներն անցեալ տարւայ յունիսին ներառւել է «Forbes»-ի՝ ԱՄՆ-ի ինքնուրոյն կայացած ամենահարուստ կանանց 2-րդ ամենամեայ ցուցակում: