Հա

Այլ

15/08/2017 - 08:20

Ռուս տիեզերագնացները «3D» պրինտերով տպած արբանեակ կարձակեն բաց տիեզերք

Օգոստոսի 17-ին ռուս տիեզերագնացներ Ֆէոդոր Իւրչիխինը եւ Սերգէյ Ռեազանսկին բաց տիեզերք դուրս գալու ժամանակ կարձակեն ՌԴ-ում «3D» պրինտերով տպած առաջին արբանեակը:

«alikonline.ir» - Օգոստոսի 17-ին ռուս տիեզերագնացներ Ֆէոդոր Իւրչիխինը եւ Սերգէյ Ռեազանսկին բաց տիեզերք դուրս գալու ժամանակ կարձակեն ՌԴ-ում «3D» պրինտերով տպած առաջին արբանեակը: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին յայտնում է Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ 2016 թւականի ապրիլի 2-ին արբանեակը բերւել է Միջազգային տիեզերակայան:

«Արբանեակի արձակումը պլանաւորւած է իրականացնել օգոստոսի 17-ին՝ ռուսական անձնակազմի՝ տիեզերք դուրս գալու ժամանակ: Դրա արձակումը կիրականացնեն տիեզերագնացներ Ֆեոդոր Իւրչիխինը եւ Սերգէյ Ռյազանսկին»,- ասւում է համալսարանի կայքում:

Նշւում է, որ բաց տիեզերք արձակւելուց յետոյ արբանեակն ուղեծրում կը գտնւի 4-ից 6 ամիս՝ Երկիր ուղարկելով ձայնային հաղորդագրութիւններ եւ տելեմետրիա՝ արբանեակի համակարգերի աշխատանքի պարամետրերի մասին տեղեկութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։