Հա

Այլ

23/08/2017 - 14:50

ԱՄՆ-ում իրականացւել են դէպի Լուսին ու Մարս թռչելու համար նախատեսւած «Orion» արբանեակի առանցքային փորձարկումները

Ամերիկեան «Lockheed Martin» ընկերութիւնն ու ԱՄՆ-ի ազգային աւիատիեզերական գործակալութիւնը՝ ՆԱՍԱ-ն, իրականացրել են տիեզերագնացներին Լուսին ու Մարս տեղափոխելու համար նախատեսւած «Orion» արբանեակի առանցքային փորձարկումները:

«alikonline.ir» - Ամերիկեան «Lockheed Martin» ընկերութիւնն ու ԱՄՆ-ի ազգային աւիատիեզերական գործակալութիւնը՝ ՆԱՍԱ-ն, իրականացրել են տիեզերագնացներին Լուսին ու Մարս տեղափոխելու համար նախատեսւած «Orion» արբանեակի առանցքային փորձարկումները: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «lenta.ru»-ն, մասնագէտները ստուգել են բազմակի օգտագործման համար նախատեսւած արբանեակի գլխաւոր էլեկտրոնային համակարգերի աշխատունակութիւնը: Ընդհանուր առմամբ, փորձարկւել է 55 բաղադրիչ:

«Orion»-ը բաղկացած է 2 մոդելից, որոնցից մէկը ստեղծել են ամերիկացի, իսկ միւսը՝ եւրոպացի մասնագէտները: Դիզայնի առումով «Orion»-ը նման է 1970-ական թւականներին Միացեալ Նահանգների կողմից օգտագործւած «Mercury» եւ «Apollo» արբանեակներին, սակայն ի տարբերութիւն դրանց աւելի մեծ է ու հզօր: Կոնաձեւ «Orion»-ի քաշը գերազանցում է 20 տոննան, դրա բարձրութիւնն աւելի քան 3մ է, տրամագիծը՝ մօտ 5մ:

«Orion»-ը նախատեսւած է առաւելագոյնը 6 տիեզերագնացի տեղափոխման համար: Արբանեակը ստեղծւում է «Lockheed Martin» ընկերութեան կողմից՝ ՆԱՍԱ-ի պատւերով: Դրա ստեղծման վրայ ծախսւել է մօտ 14 մլրդ դոլար:

«Orion»-ի առաջին թռիչքը կայացել է 2014թ. դեկտեմբերի 5-ին: Այն Երկրի մակերեւոյթից հեռացել է 5.800 կմ-ով: Արբանեակի՝ ինքնավար ռեժիմով 2-րդ փորձարկումը կկայանայ 2019 թ.: Այն ժամանակ սարքը պէտք է թռչի Լուսնի շուրջ: Ինչ վերաբերում է անձնակազմով առաջին թռիչքին, ապա այն կկայանայ 2021թ., մինչդեռ դէպի Մարս պատմական թռիչքը ծրագրւած է 2030-ական թւականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։