Հա

Այլ

19/10/2017 - 08:25

«Toyota»-ն ջրածնով աշխատող հարիւրաւոր աւտոբուսներ կը հանի երթեւեկութեան Տոկիոյում

«Toyota» ընկերութիւնը Տոկիոյի աւտոսրահում կներկայացնի «Sora» աւտոբուսի կոնցեպտը, որն աշխատելու է ջրածնային ուժային համակարգով:

«alikonline.ir» - «Toyota» ընկերութիւնը Տոկիոյի աւտոսրահում կներկայացնի «Sora» աւտոբուսի կոնցեպտը, որն աշխատելու է ջրածնային ուժային համակարգով: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «motor.ru»-ն, նախատեսւում է, որ 2018 թւականին շուկայ կը հանւի նորագոյն մոդելի կոմերցիոն տարբերակը, իսկ 2020 թւականին՝ Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացւելիք ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ, աւելի քան 100 նմանօրինակ աւտոբուս երթուղի դուրս կը գայ:

«Sora» մոդելի աւտոբուսները համալրւած են «Toyota Mirai» սեդանի կատարելագործւած ջրածնային ուժային համակարգով, որը կազմւած է երկու էլեկտրական շարժիչից, որոնց ընդհանուր հզօրութիւնը կազմում է 154 ձիաուժ, ինչպէս նաեւ էլեկտրական գեներատորից, որն էներգիա է արտադրում ջրածնի եւ թթւածնի ռեակցիայի ժամանակ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։