Հա

Այլ

13/12/2018 - 08:10

3 օգտակար չրեր, որոնք ցանկալի է ուտել ձմռանը

Ձմռանը մրգերն աւելի քիչ են, քան տարւայ միւս եղանակներին, այդ պատճառով օրգանիզմը օգտակար վիտամիններով, հանքանիւթերով եւ բջջանքով ապահովելու համար չրերին անցնելու իսկական ժամանակն է։

«alikonline.ir» - Ձմռանը մրգերն աւելի քիչ են, քան տարւայ միւս եղանակներին, այդ պատճառով օրգանիզմը օգտակար վիտամիններով, հանքանիւթերով եւ բջջանքով ապահովելու համար չրերին անցնելու իսկական ժամանակն է։ Այս մասին գրում է «news.am»-ը:

Որոշ մարդկանց թւում է, որ չրերն այնքան էլ օգտակար չեն, ինչպէս թարմ մրգերը։ Իրականում բոլորովին էլ այդպէս չէ։ Մրգերը եւ չրերը տարբեր մթերքներ են, եւ իւրաքանչիւրն իր տեղն ունի։

Լաւ, որակեալ չրերը պարունակում են սպիտակուցներ, վիտամիններ, հանքային նիւթեր եւ բջջանք։ Սակայն, ինչպէս թարմ մրգերը, չրերը նոյնպէս պէտք է ընտրել․ նախապատւութիւնը պէտք է տալ այն չրերին, որոնք առաւելագոյնս բնական ճանապարհով են չորացւել՝ առանց շաքարի եւ քաղցր օշարակների օգտագործման։ 

Սեւ սալորաչիր

Սեւ սալորաչիրը տարւայ ցուրտ եղենակին օգնում է օրգանիզմին էներգիա կուտակել։ Բացի այդ, սեւ սալորաչրի մէջ շատ հանքային նիւթեր կան, մանաւանդ՝ կալիում, որը նպաստում է արեան բարձր ճնշման իջեցմանը։

Բացի այդ, համարւում է, որ սեւ սալորաչիրը օգտակար է մարսողութեան համար։ Ովքեր փորկապութեամբ են տառապում, խորհուրդ է տրւում սննդի մէջ մի քիչ չոր սալոր յաւելել։ 

Թզի չիր

Համարւում է, որ չորացրած թուզը օգնում է ամրապնդել իմունային համակարգը եւ բարելաւում է մարսողութիւնը։ Աւելին, չոր թուզը, որպէս պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրւում օգտագործել թոքերի հիւանդութիւնների դէմ։ 

Չամիչ

Չամիչը խորհուրդ է տրւում օգտագործել սակաւարիւնութեան դէպքում՝ այն ակտիւացնում է հեմոգլոբինի եւ էրիթրոցիտների արտադրութիւնը։ Շնորհիւ իր բաղադրութեան մէջ հանքանյութերի, ֆերմենտների եւ վիտամինների՝ չամիչն առաւել օգտակար է հիւանդութիւնների սեզոնին, քանի որ խթանում է, որ օրգանիզմն աւելի լաւ աշխատի պաթոգէներից պաշտպանական լրացուցիչ մակարդակ ստեղծելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։